Տալյաս Բրաունինգ - «Էվերթոնի» ֆուտբոլային ակումբի սաներից է, որում ընդգրկվել է 2004 թվականին։ Ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքել է 2011 թվականի հուլիսին[4]։
Առաջին անգամ Պրեմիեր Լիգայի խաղին մասնակցելու հայտացուցակում նա ընդգրկվեց 2012 թվականի դեկտեմբերի 30-ին, երբ «Էվերթոն» ընդունեց «Չելսիին», բայց հանդիպման ընթացքում դաշտ դուրս չեկավ։ 2013 թվականի հուլիսին նա երկու տարով նոր պայմանագիր ստորագրեց «Էվերթոնի» հետ[5]։
2014 թվականի հունվարի 10-ին Բրաունինգը մեկ ամսով տեղափոխվեց «Ուիգան Ատլետիկ»[6]։ Արդեն հաջորդ օրը նա նշեց իր նորանուտը ակումբի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Բորնմութի» դեմ հաղթական խաղի ընդմիջման ժամանակ (3:0)։ «Ուիգանի» կազմումԲրաունինգն անցկացրել է ընդամենը երկու խաղ, ինչից հետո վերադարձել է «Էվերթոն»։
«Էվերթոնի» հիմնական կազմում Բրաունինգի դեբյուտը տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ նա փոխարինման դուրս եկավ մերսիսայդի դերբիի խաղում ընդդեմ «Լիվերպուլի»։
2010 թվականին Բրաունինգը մասնակցել է Անգլիայի մինչև 17 տարեկանների պատենական հավաքականի չորս խաղերին։ 2013 թվականի մարտին նա ընդգրկվել է մինչև 19 տարեկանների, իսկ 2014 թվականին՝ երիտասարդական հավաքականում։
↑«Youngsters Handed Pro Deals» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». 2011 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
↑Urbani, Rob (2013 թ․ հուլիսի 26). «New Deal For Browning» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
↑Urbani, Rob (2014 թ․ հունվարի 10). «Browning Loaned To Latics» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.