Տաճատ Օգանեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տաճատ Օգանեսով
Տաճատ Օգանեսով.jpg
Ի ծնեՏաճատ Հմայակի Օգանեսով
Ծնվել է1922
ԾննդավայրՆալբանդ
Վախճանվել է1991
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Տաճատ Հմայակի Օգանեսով (1922, Շիրակամուտ, Հայաստան, ԽՍՀՄ - 1991), հայ գեղանկարիչ, պրոֆեսոր։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Ուզբեկստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճատ Օգանեսովը ծնվել է 1922 թվականին Նալբանդ գյուղում: 1947 թվականին ավարտել է Տաշքենդի գեղարվեստական ուսումնարանը, 1953 թվականին՝ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ 1954 թվականից դասավանդել է Տաշքենդի գեղարվեստա-թատերական ինստիտուտոտւմ[2][3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգանեսովը ժանրային գեղանկարչության վարպետ է, ռեալիստական դպրոցի ավանդույթների համախոհ, տաղանդավոր դիմանկարիչ և գունանկարիչ:

  • «Որդիս»
  • «Առավոտ»
  • «Երեկոն լեռներում»

Դիմանկարներ՝

  • Հ. Թադևոսյան
  • Վ. Երեմյան (1962)
  • Խամզա Խաջիմ Զադե
  • Ս. Պ. Բորոդին
  • Ալ-Բիրունի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]