Տախիր և Զուխրա (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տախիր և Զուխրա
Տեսակհեքիաթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տախիր և Զուխրա (այլ կիրառումներ)

Տախիր և Զուխրա, արևելյան հեքիաթ-լեգենդ։ Պատումի գաղափարը նման է սիրո ողբերգական պատմություն ներկայացնող այնպիսի ստեղծագործությունների, ինչպիսիք են՝ «Ռոմեո և Ջուլիետ» և «Լեյլի և Մեջնուն»։ Սյուժեն առաջին անգամ գրական մշակման է ենթարկել ուզբեկ բանաստեղծ Սայոդին (17-18 դարեր)[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան շահն ու իր վեզիրը երեխաներ չունեին, ինչի պատճառով շատ էին վշտանում։ Մի անգամ նրանք գնում են այգի, որտեղ երկար ժամանակ չեն կարողանում գտնել մուտքը, իսկ երբ մտնում են ներս, տեսնում են մի ծերունու, որին պատմում են իրենց խնդիրների մասին։ Ծերունին նրանցից յուրաքանչյուրին տալիս է մի խնձոր և ասում, որ դրանք տան ուտելու իրենց կանանց։ Շահն ու վեզիրն այդպես էլ անում են, և նրանց կանայք հղիանում են։ Ծերունին խնձորները տալիս նաև ասել էր, որ տղային կոչեն Տախիր, իսկ աղջկան՝ Զուխրա, և որ նրանք կամուսնանան իրար հետ։

Երբ ծնվում է շահի երեխան, նրան հայտնում են, որ աղջիկ է։ Որդու մասին երազող շահը հրամայում է սպանել երեխային։ Նույն օրը ծնվում է վեզիրի որդին։ Վեզիրը տուն է շտապում, սակայն ճանապարհին ընկնում է ձիուց ու մահանում։ Տախիրը մոր հետ մնում է առանց ապրուստի միջոցների։

Անցնում է երկար ժամանակ, և մի անգամ շահը տեսնում է իր նախկին վեզիրի կնոջը տղայի հետ։ Այդ ժամանակ շահը հասկանում է, որ մեծ սխալ է կատարել՝ հրամայելով սպանել իր դստերը։ Սակայն նոր վեզիրը գիտեր, որ շահի դստերը չեն սպանել։ Նա այդ մասին պատմում է շահին, և վերջինս ուրախանում է ու ընդունում դստերը։

Տախիրն անհոգ կյանք էր վարում, քանի դեռ հարևանուհիներից մեկը նրան չի պատմում այն մասին, որ նա հարսնացու ունի։ Տախիրը մորը հարցնում է, թե ով կարող է լինել իր հարսնացուն, մայրը երկար ժամանակ չի բացահայտում գաղտնիքը, սակայն հետո նրան պատմում է ողջ ճշմարտությունը։ Նա նաև ասում է, որ Զուխրան շահի դուստր է, իսկ նա՝ աղքատ, և նրանք չեն կարող միասին լինել։ Սակայն Տախիրն սկսում է շփվել Զուխրայի հետ, նրանք սկսում են միասին սովորել։ Ուսուցիչները բողոքում են, թե Տախիրը Զուխրային չի թողնու սովորել, և շահը հրամայում է նրանց միջև պատ կանգնեցնել, սակայն Տախիրը քանդում է պատը։ Այդ ժամանակ շահը հրամայում է պատրաստել մի սնդուկ, որի մեջ նստեցնեն Տախիրին ու գցեն գետը։ Զուխրան վճարում է վարպետներին, որ սնդուկը հերմետիկ պատրաստեն, և Տախիրը չի խեղդվում։ Տախիրին սնդուկում փակելու ժամանակ մահանում է Տախիրի մայրը, իսկ նա ու Զուխրան երդվում են չմոռանալ միմյանց։

Տախիրին նետում են գետը, և նա երկար ժամանակ լողում է, մինչև նրան ջրից հանում են մի այլ տերության շահի եկու դուստրեր։ Ավագին բաժին է հասնում սնդուկը, իսկ կրտսերին՝ Տախիրը, որի հետ էլ շահն ամուսնացնումէ իր դստերը։ Սակայն Տախիրը անընդհատ մտածում է Զուխրայի մասին ու չի խոսում կնոջ հետ։

Այդ ժամանակ Զուխրային իր կամքին հակառակ ամուսնացնում են տեղացի հարուստի հետ։ Մի անգամ նա երազում տեսնում է, որ ինքը զբոսնում է Տախիրի հետ, և նա մտածում է, որ Տախիրը չի մահացել։ Նա տարբեր մարդկան է ուղարկում Տախիրին որոնելու, և նրանցից մեկը գտնում է տղային։ Տախիրն իր կնոջը խոստովանում է, որ սիրում է Զուխրարյին և գնում է նրա մոտ։

Տախիրը Զուխրայի ուղարկած սուրհանդակ հետ ուղևորվում է նրա մոտ, և ճանապարհին նրանք անցնում են մի քաղաքի միջով, որտեղ փնտրում էին երկու ավազակների։ Տախիրին ու իր ուղեկցին համարելով ավազակներ՝ բանտարկում են։ Տախիրը բանտի պատուհանի մոտ երգում է Զուխրայի մասին, այն լսում է տեղացի վաճառականներից մեկը, որ գիտեր Տախիրի ու Զուխրայի մասին։ Վաճառականը քաղաքի բնակիչներին պատմում է այդ մասին, և նրանց ազատ են արձակում։

Ի վերջո Տախիրն ու Զուխրան հանդիպում են, սակայն Զուխրայի ամուսինը, իմանալով այդ մասին, խիստ զայրանում է, և Տախիրին բռնում են ու գլխատում։ Զուխրան, վերցնելով դանակը, խորամանկութայմբ հասնում է Տախիրի գերեզմանի մոտ ու ինքնասպան լինում։

Տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլանեպես, Զոխրե-Տախիր, Աշխաբադ, 1959
  • Саиеодий, Тохир ва Зухра, Тошкент, 1960
  • Tahиp вэ Зоhрэ, в кн.: Азэрбаjчан халг дастанлары, ч. 2, Бакы, 1961
  • Тохир ва Зухра, Тошкент, 1974

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տախիր և Զուխրա — 1945 թվականի ուզբեկական ֆիլմ,
  • Տախիր և Զուխրա — Ուզբեկֆիլմ ստուդիայի մուլտիպլիկացիոն ֆիլմ,
  • Զոխրե և Տախիր – 1992 թվականի թուրքմենական ֆիլմ՝ ստեղծված ռեժիսորներ Քերիմա և Բաբա Անանովների կողմից,

Դրանից բացի սյուժետային գիծը հատուկ է բազմաթիվ ֆիլմերի, ինչպիսիք են՝

  • Խոհարարն ու երգչուհին — գլխավոր հերոսները վերապրում են դրամատիկ սեր նորագույն ժամանակներում,
  • Մի վախեցիր, ես քեզ հետ եմ — ֆիլմը պատմում է հարուստի դուստր Թելիի նկատմամբ աղքատ Թեյմուրի սիրո մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большой Энциклопедический словарь. 2000.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кекилов А., Великий лирик, Ашхабад, 1963
  • Кор-Оглы Х. Г., Узбекская литература, М., 1968
  • Кор-Оглы Х. Г. Туркменская литература, М., 1972