Թահիր և Զուհրա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տախիր և Զուխրա (ֆիլմ)ից)
Թահիր և Զուհրա
ուզբ.՝ Tohir va Zuhra
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
ՀիմքՏախիր և Զուխրա (հեքիաթ)
Թվական1945
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆաբի Գանիև[1]
Սցենարի հեղինակԱլեքսեյ Սպեշնև
ԴերակատարներԱսատ Իսմատով, Աբրար Խիդոյատով, Օբիդ Ջալիլով և Q124513840?
ՕպերատորԴանիիլ Դեմուցկի
ԵրաժշտությունԱլեքսեյ Կոզլովսկի
ԿինոընկերությունՈւզբեկֆիլմ
Տևողություն92 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տախիր և Զուխրա (այլ կիրառումներ)

«Թահիր և Զուհրա» (ուզբ.՝ Tohir va Zuhra)․ 1945 թվականի գեղարվեստական ֆիլմ՝ ստեղծված Տաշքենդի կինոստուդիայում ռեժիսոր Նաբի Գանիևի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է 15-րդ դարի ուզբեկական ժողովրդական լեգենդի հիման վրա, որ պատմում է հասարակ ռազմիկ Տախիրի՝ խանի դուստր Զուխրայի հանդեպ տածած սիրո մասին։ «Տախիր և Զուխրա» կինոնկարը դարձել է ուզբեկական առաջին գեղարվեստական ֆիլմը, որ հանվել է արտասահմանյան վարձույթի[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայում 1945 թվականի հոկտեմբերի 21-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեի հիմնական գիծը Տախիրի՝ Բաբոխան խանի դուստր Զուխրայի հանդեպ տածած սիրո պատմություն է։ Տախիրի՝ սոցիալական ստորին խավին պատկանելու պատճառով նրա սերը, ըստ վերին դասի ներկայացուցիչների, հանցավոր է, ինչի պատճառով Տախիրը դատապարտված է տառապանքների ու թափառումների[2].

Տախիրը ծնվել է խանի ստեր հետ նույն օրը, և ծնողները պայմանավորվել են հետագայում ամուսնացնել նրանց։ Սակայն Տախիրի հայրը մահանում է, և խանը փոխում է իր որոշումն ու չի ցանկանում հասարակ ծագման տեր տղային դարձնել իրեն փեսա։ Տախիրին սնդուկի մեջ են դնում ու նետում գետը։

Սիրո պատմությանը զուգահեռ ֆիլմում ներկայացնում է նոր, լեգենդում արտացոլում չգտած սոցիալական բաղադրիչը, որն առաջին հերթին արտահայտվում է ժողովրդական ապստամբության առաջնորդ Սարդորի կերպարում։ Նրա շնորհիվ ֆիլմում շեշտը դրվում է զարգացող սոցիալական կառուցվածքի (որտեղ բոլոր մարդիկ հավասար են) և արևելյան հասարակության կյանքի ավանդական ֆեոդալական դրվածքի հակադրության վրա[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել են[2]՝

  • Գուլյամ Ագլաև – Տախիր
  • Յուլդուզ Ռիզաևա – Զուխրա
  • Ասատ Իսմատով – Բաբոխան
  • Աբրոր Խիդոյատով – Սարդոր
  • Օբիդ Ջալիլով – վեզիր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վրա աշխատել են[2][3]՝

  • Բեմադրող ռեժիսոր՝ Նաբի Գանիև
  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Սպեշնև, Սաբիր Աբդուլլա
  • Նկարիչ՝ Վարշամ Երեմյան
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Կոզլովսկի

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ֆիլմը նախատեսվել է որպես Սաբիր Աբդուլայի «Տախիր և Զուխրա» ներկայացման էկրանավորում։ Սակայն ռեժիսոր Գանիևն առաջարկել է վերամշակել ժողովրդական նյութն ու նրա հիման վրա ստեղծել նոր ստեղծագործություն։ Արդյունքում ողբերգական սիրո պատմությունից ֆիլմը վերածվել է սոցիալական արտահայտված ենթատեքստով հերոսապատմական դրամայի[3]։ Կառավարիչների քմահաճությունն ու պատահականությունն անցնում են երկրորդ պլան, իսկ առաջին պլան դուրս են գալիս իշխանավորների հաշվենկատությունը, իշխելու համար պայքարն ու հասարակության տարբեր դասերի հակադրությունը[2]։

Ռեժիսոր Գանիևի համար ֆիլմը դարձել է առաջին աշխատանքը լիամետրաժ հնչուն կինոյի բնագավառում։ Դրա հետ կապված՝ կարևոր բաղադրիչ է դարձել ֆիլմի երաժշտական ձևավորումը։ Դրա համար Գանիևը կոմպոզիտոր Կոզլովսկու հետ ընտրել է բանահյուսական մոտիվներ՝ ստեղծելով կոլորիտային ազգային ստեղծագործություն, որը հետաքրքրության է ընդունվել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև նրա սահմաններից դուրս։ Ֆիլմը դարձել է Ուզբեկստանի առաջին կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը, որ արժանացել է այդպիսի լայն ճանաչման և ունեցել բազմազան լսարան[2][3]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային քննադատությունը դրական է արձագանքել ֆիլմին և մասնավորապես նրանում սոցիալական հարցերի բարձրացմանն ու դասային կոնֆլիկտի ընդգծմանը[2][3]։ Միաժամանակ նշվել է, որ երկրորդ պլանի դերեր կատարող դերասանների (Իսմատովը Բաբախանի դերում, Ջալիլովը վեզիրի դերում և Խիդոյատովը Սարդորի դերում) արտահայտիչ ու ճշգրիտ խաղը։ Դրական են գնահատվել Գանիևի կողմից օգտագործված այլաբանական լեզուն, Երեմյանի գեղարվեստական ձևավորումը և ֆիլմի հաջող կոմպոզիցիան ու դրամատուրգիան[2]։ Ֆիլմը, որը որպես հիմք ուներ բանահյուսական լեգենդը, միանշանակ դասվել է պատմական դրամայի ժանրի ֆիլմերի շարքը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://books.google.com/books?id=e-xHAAAAMAAJ
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Джура Теснабаев Киноискусство советского Узбекистана. — Союз кинематографистов СССР, 1968. — С. 16—18. — 72 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Акбаров X. 20 режиссерских биографий. — Искусство, 1971.