Տաթևիկ Ավագյան
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1971[1] (52 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1995) և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (1999) |
Մասնագիտություն | մանկաբարձ և գինեկոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2005) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Տաթևիկ Գետևոնի Ավագյան (դեկտեմբերի 22, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ, հյուսվածքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2011):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաթևիկ Ավագյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։ 1979-1989 թվականներին սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 1989-1995 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1995-1999 թվականներին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կլինիկական օրդինատուրա է անցել «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-2000 թվականներին Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում եղել է ավագ լաբորանտ, 2000-2001 թվականներին՝ նույն համալսարանի հյուսվածաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, 2001-2005 թվականներին՝ հյուսվածաբանության ամբիոնի ասիստենտ, 2005 թվականին՝ հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր։ 2007-2010 թվականներին եղել է ԵՊԲՀ-ի ուսումնաարտադրական պրակտիկայի բաժնի պետ, 2008-2011 թվականներին՝ ԵՊԲՀ-ի 026-«Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 2011 թվականից՝ ԵՊԲՀ-ի 061-«Մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 2011 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ԵՊԲՀ-ի գիտական քարտուղար, 2012 թվականի դեկտեմբերից՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի քարտուղար[2]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին ԵՊԲՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2011 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
Աշխատանքները վերաբերում են մայր-ընկերք-պտուղ համակարգի ուսումնասիրությանը՝ երկարատև ճնշման համախտանիշի (կրաշ-սինդրոմ) և հղիության տոքսիկոզի (հեստոզ) պայմաններում[3]։ Բազմաթիվ գիտական հոդվածների, 2 մենագրության, 1 գրքի և 1 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական բժշկական համալսարանի առաջնային նյութի և մեթոդների ստուգման փորձագիտական հանձնաժողովի անդամ, 2006
- ԵՊԲՀ որակավորման հանձնաժողովի անդամ, 2011
- ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» փորձագիտական հանձնաժողովի անդամ, 2011
- «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անդամ, 2011
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊԲՀ 90-ամյակի կապակցությամբ արծաթե մեդալ, 2011
- «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (ՀՀ պաշտպանության նախարարություն), 2014
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պտղի ներարգանդային զարգացման ուշացման հիմնախնդիրները, Երևան, 2003[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13392
- ↑ 2,0 2,1 2,2 ԵՊԲՀ, Տաթևիկ Գետևոնի Ավագյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 135։
- ↑ Ավագյան, Տաթևիկ Գետևոնի (2005 թ․ հունվարի 26). «Մայր-ընկերք-պտուղ համակարգի կառուցվածքագործառական փոփոխությունները փորձարարական CRUSH-համախտանիշի և հղիության ուշ տոքսիկոզի պայմաններում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
|
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ գինեկոլոգներ
- Հայ հյուսվածքաբաններ
- Հայ մանկաբարձներ
- Հայ պրոֆեսորներ