Jump to content

Տաբին Բողդո Օլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաբին Բողդո Օլա
Տեսակլեռ
Երկիր Ռուսաստան
ԼեռնաշղթաԱլթայական լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից4082 մետր
Հարաբերական
բարձրություն
2342 մետր
Բարձրագույն գագաթHüiten Peak?
Տաբին Բողդո Օլա (Մոնղոլիա)##
Տաբին Բողդո Օլա (Մոնղոլիա)

Տաբին Բողդո Օլա, լեռնազանգված Ալթայի հարավ-արևելքում, Ռուսաստանի, Մոնղոլիայի և Չինաստանի սահմանում։ Բաղկացած է մետամորֆային թերթաքարերից և գրանիտներից։ Առավելագույն բարձրությունը 4356 մ է (Նայրամդալ լեռ)։ Կան սառցադաշտեր (ընդհանուր տարածությունը՝ 160 կմ², Պոտանինի, Պրժևալսկու և այլն)։ Ստորոտները ծածկված են գաճաճ կեչու մացառուտներով։ Բարձրում ալպյան մարգագետիններ են, լեռնային տունդրա։ Կան քարացրոններ։

Անվանումն ունի մոնղոլական ծագում. մոնղոլորեն բառացի նշանակում է «հինգ սուրբ լեռ»։ Տարածված է նաև անվանման Տավան Բոգդո Ուլա ձևը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբին Բողդո Օլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։