Jump to content

Վրիժառուն (ֆիլմ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրիժառուն
հինդի՝ आर्मी
Երկիր{{{2}}} Հնդկաստան
Ժանրհումորային դրամա և մարտաֆիլմ
Թվական1996
Լեզուհինդի
ՌեժիսորՌամ Շեթի
ՊրոդյուսերՄուկուլ Անանդ
Նիթին Մանմոհան
Սցենարի հեղինակՍանջիվ Դուգգալ
Անիս Բազմի
ԴերակատարներՇրիդևի
Դենի Դենզոնգփա
Շահրուխ Խան
ՕպերատորRajeev Jain?
ԵրաժշտությունԱնանդ Միլինդ
ԿինոընկերությունNeha-Mad Combines
Տևողություն147 րոպե
Շահույթ72,5 մլն․ ռուփի[1]

Վրիժառուն (հինդի՝ आर्मी, անգլ.՝ Army), ռեժիսոր Ռամ Շեթիի նկարահանած հնդկական մարտաֆիլմ, հրապարակվել է 1996 թվականին հունիսի 28-ին։ Գլխավոր դերերակատարներն են Շրիդևին, Շախրուխ Խանը և Դենի Դենզոնգպան։ Ըստ շահույթի արդյունքների՝ ֆիլմը ստացավ «միջին» կարգավիճակ[1][2]։

Բանակի սպա Արջունը սիրահարված է Գիտա անունով աղջկա։ Նրանք ամուսնանում են ու տղա են ունենում։ Բայց շուտով Արջունը, փրկելով իր քրոջը, զոհվում է ահաբեկիչների պատճառով, որոնց գլուխ կանգնած էր Նագրաջ անունով մի հրեշ։ Օրինական ճանապարհով չհասնելով արդարության՝ Գիտան ստիպված է կազմակերպել մահապատժի դատապարտված հինգ բանտարկյալների փախուստը։ Ազատության փոխարեն բանտարկյալները պարտավոր են օգնել վրեժ լուծել Գիտայի սիրեցյալի սպանության համար․․․

  • Շրիդևի — Գիտա
  • Դենի Դենզոնգպա — Նագրաջ
  • Շախրուխ Խան — Արջուն
  • Ռոյ Ռոնիթ — Գավին
  • Մոխնիշ Բեխլ — Կաբիր
  • Ռավի Կիսեն — Քարթար
  • Աշիֆ Շեյխ — Ռախուլ
  • Աշոկ Սարաֆ — Պասկալ
  • Սուդեշ Բերի — Խան
  • Կիրան Կումար — Ռագխուվիր Սինգխ, բանտապահ
  • Տինու Անդանդ — Պանչամ
  • Խարիշ Կումար — Քիշան

All lyrics are written by Սամիրը; Անանդը և Միլինդը.

No.ԱնվանումԿատարողներՏևողություն
1."Main To Hoon Pagal Munda"Վինոդ Ռաթխոդ, Ալկա Յագնիկ05:41
2."Dil Mein Kuch Hone Laga"Կումար Սանու, Սադխանա Սարգամ06:10
3."De Taali"Վինոդ Ռաթխոդ, Աբխիջիթ, Ջոլի Մուկերջի, Ալկա Յագնիկ07:03
4."Ek Beeti Hui Kahani"Ալկա Յագնիկ05:18
5."Achikoo Bachikoo Kachikoo"Ուդիտ Նարայան, Սադխանա Սարգամ05:23
6."Ho Gayee Tiyar Hamari Army"Վինոդ Ռաթխոդ, Աբխիջիթ, Ջոլի Մուկերջի, Ալկա Յագնիկ06:39

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Мстительница»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Army (1996)». bollywooddeewana (անգլերեն).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Box Office 1996» (անգլերեն). BoxOfficeIndia.Com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. ↑ Shahrukh Khan Box Office Analysis: Hits, Flops, Blockbusters