Վրթանես Չալըխյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրթանես Չալըխյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1803(1803-10-18)
Կոստանդնուպոլիս
Մահացել է1834
Վիեննա, Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան
Տիրապետում է լեզուներինարևմտահայերեն

Վրթանես Չալըխյան (հոկտեմբերի 18, 1803(1803-10-18), Կոստանդնուպոլիս - 1834, Վիեննա, Ավստրիական կայսրություն), հայ լեզվաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրթանես Չալըխյանը ծնվել է 1803 թվականի հոկտեմբերի 18-ին Կ․ Պոլսում։

1827 թվականին լույս է տեսել Չալըխյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի» դասագիրքը, 1829 թվականին՝ «Կրթութիւն գործնական հայկական գրոց բարբառոյ, ըստ իւրաքանչիւր կանոնաց նորոգ քերականութեան» աշխատությունը։ Չալըխյանի դասագրքերը տպագրվել են Վիեննայի Մխիթարյան տպարանում և ունեցել են մի քանի հրատարակություն[2]։

Արսեն Այտընյանը համալրել և ընդլայնել է Չալըխյանի «Քերականութիւնը...», որը հետագայում դարձել է դասական գրաբարի ուսումնասիրության լավագույն աղբյուր։

Վրթանես Չալըխյանը մահացել է 1834 թվականին Վիեննայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիեննայի մխիթարյանները գիտության և մշակույթի ջահակիրներ
  2. «Վրթանես Չալըխյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համբարձումյան Վ., Վրթանես Չալըխյան։ Կյանքն ու գործը, «Մշակույթ», 1989, № 2–3։
  • Համբարձումյան Վ., Հ. Վրթանէս Չալըխեանը եւ Վիէննական հայերէնագիտութիւնը, «Հանդէս ամսօրեայ», 1995, Յունուար-Փետրուար, էջ 360-379։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։