Վրաց-իրաքյան հարաբերություններ
Իրաք |
Վրաստան |
Վրաց-իրաքյան հարաբերություններ, երկկողմ հարաբերություններ Վրաստանի և Իրաքի Հանրապետության միջև։ Հատկանշական է, որ Իրաքի Հանրապետությունը ունի դեսպանատուն Թբիլիսիում[1], իսկ Վրաստանը սեփական դեսպանատուն Բաղդադում չունի[2]։ Վրաստանում Իրաքի ներկայիս դեսպանը Հուսեյն Աբաս Հուսեյն Թահանն է[3]։
Համագործակցություն և փոխազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Վրաստանի և Իրաքի միջև բացվել է օդային երթուղի, և հաղորդվում Է, որ Iraqi Airways-ը շաբաթական երկու չվերթ է կատարում Թբիլիսի[4]։ Նույն թվականին Թբիլիսիում Իրաքի դեսպանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ, որտեղ նրանք քննարկեցին երկու երկրների միջև համագործակցության և կապերի ընդլայնման հարցերը։ Վրաստանի արտգործնախարարը Իրաքին մաղթել է կայունության շուտափույթ վերականգնում[5]։
Վրաստանի դերը Իրաքյան պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի օգոստոսին Վրաստանը միացավ Իրաքի պատերազմին Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի մասնակցության շրջանակներում։ 2008 թվականին Իրաքում եղել է 2300 վրացի զինծառայող։ Այդպիսով վրացական ուժերը դարձել են Իրաքում երրորդ խոշորագույն ռազմական կոնտինգենտը[6][7]։ Բացի այդ, Թբիլիսին մոտ 550 հոգանոց գումարտակ է տրամադրել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար։ 2008 թվականի օգոստոսին, Ռուսաստանի և Հարավային Օսիայի հետ հակամարտության ժամանակ, բոլոր վրացի զինվորականները հետ կանչվեցին Իրաքից։ ԱՄՆ ՌՕՈՒ-ն ապահովել է նյութատեխնիկական աջակցությունը զորքերի դուրսբերման համար։ 2008 թվականի օգոստոսի 10-11-ը 16 C-17 «Globemaster» ինքնաթիռներ Վրաստան ուղարկեցին մոտ 2 հազար վրացի զինվորների և նրանց պարենամթերք տրամադրեցին, ինչը բողոքի ալիք առաջացրեց Ռուսաստանի կողմից[8]։ Ամերիկացի պաշտոնյաները պատասխանեցին, որ վրացական զորքերի վերաբաշխմանն ուղղված օգնությունը արտակարգ իրավիճակների դեպքում տրանսպորտային աջակցության նախնական պայմանավորվածության մի մասն է, և որ Ռուսաստանը նախապես տեղեկացված է եղել թռիչքների մասին[9]։
Ընդհանուր առմամբ Իրաքում զոհվել է 3 վրացի զինվորական։ Եվս 19-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Բացի այդ, վրացի զինծառայողներից մեկը զոհվել է ավտովթարից, իսկ մեկն ինքնասպան է եղել[10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ List of embassies Արխիվացված 2012-11-16 Wayback Machine. Georgian Foreign Ministry.
- ↑ «List of embassies and consulates in Iraq». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Embassy of Iraq in Tbilisi, Georgia. Embassypages.com. Retrieved 15 May 2015.
- ↑ The re-opening of the air route between Iraq and Georgia Արխիվացված 2017-03-12 Wayback Machine. Oneiraqidinar.com. Published July 2, 2013. Retrieved May 15, 2015.
- ↑ Iraq's Ambassador to Tbilisi meet Secretary of Foreign Affairs of Georgia. Iraqi News. Ahmed Hussien. Published July 2, 2013. Retrieved 15 May, 2015.
- ↑ Lansford, Tom (2010). «Georgia, Role in Iraq War». In Spencer C. Tucker (ed.). The Encyclopedia of Middle East Wars: The United States in the Persian Gulf, Afghanistan, and Iraq Conflicts. Vol. 2. Santa Barbara: ABC-CLIO. էջեր 480–481.
- ↑ Liklikadze, Koba (2007 թ․ սեպտեմբերի 10). «Iraq: As Third-Largest Contingent, Georgia Hopes To Show Its Worth». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Hoffman, Michael (2008 թ․ օգոստոսի 11). «U.S. takes Georgian troops home from Iraq». Army Times. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Lee, Matthew (2008 թ․ օգոստոսի 11). «Putin Criticizes U.S. For Flying Georgian Soldiers Back from Iraq». CNS News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «В Афганистане погиб грузинский военный, еще один получил ранения». Civil Georgia. 2010 թ․ սեպտեմբերի 6.
- ↑ «Military Deaths by Country: Georgia». Iraq Coalition Casualty Count. iCasualties.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.