Վրաց-իրանական հարաբերություններ
Վրաստան |
Իրան |
Վրացա-իրանական հարաբերություններ, Վրաստանի և Իրանի դիվանագիտական երկկողմ հարաբերություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Վրաստանը ձեռք է բերել անկախություն` պայմանավորված ԽՍՀՄ-ի փլուզումով, և սկսել է հարաբերություններ հաստատել Իրանի հետ տարբեր բնագավառներում` էներգետիկա, տրանսպորտ, առևտուր, կրթություն և գիտություն։ 1992 թվականի մայիսի 15-ին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել։ Իրանը դարձել է Վրաստանի առևտրական կարևոր գործընկերը, սկսել է գործել միջկառավարան տնտեսական համատեղ հանձնաժողով[1][2]։
2008 թվականին, երբ սկսվել է ռուս-վրացական կոնֆլիկտը, Իրանը, մտերիմ հարաբերություններ ունենալով երկու երկրների հետ, փորձել է չեզոք դիրք գրավել հինգօրյա պատերազմի ժամանակ։ Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոտակին հայտարարել է, որ այս հակամարտությունը կարող է հիմք դառնալ նոր սառը պատերազմի և առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կրակի դադարեցման շուրջ բանակցութուններում։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը, Ռուսաստանում Իրանի դեսպան Սաջադի Ռեզան հայտարարել է, որ Իրանը չի ճանաչում այդ միավորների անկախությունը։ Նա ասել է, որ Իրանը ցավակցում է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ժողովուրդներին, և որ Թեհրանը համագործակցելու է Մոսկվայի հետ մասնակի ճանաչում ունեցող այս երկու երկրներում տնտեսության զարգացման գործում։ 2015 թվականի մայիսին Վրաստանի ու Իրանի կառավարությունների միջև բանակցություններ են ընթացել իրանական կապիտալով Վրաստանում երկու էլեկտրակայան կառուցելու ուղղությամբ[3]։
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Իրանին բաժին է ընկել Վրաստանի արտահանման 1,62 %-ը։ Իրանը Վրաստան է արտահանում սննդամթերք, նավթաքիմիական ու դեղագործական ապրանքներ։ Մյուս կողմից, Իրանը փորձում է զարգացնել իր նավթաքիմիական արտադրությունը և հետևաբար տնտեսության դիվերսիֆիկացման մեջ գերիշխում է նավթի ու գազի արտահանումը։ Իրանական շուկան իր հերթին սպառում է վրացական ապրանքներ` բիթում (Վրաստանում արտադրվող ծավալի 80 %-ը), նավթային կոքս (57.8 %), ջերմակայուն ապակի (57 %), խաղող (51 %), ինչպես նաև պարկեր, տոպրակներ (33 %)։ 2015 թվականին Վրաստանն ընդհանուր առմամբ Իրան է արտահանել 35.782.000 Ամն դոլարի արժողությամբ ապրանք[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www2.gwu.edu/~ieresgwu/assets/docs/ponars/pepm_186.pdf Արխիվացված 2016-09-20 Wayback Machine Iran and Georgia: Genuine Partnership or Marriage of Convenience? (em inglês)
- ↑ Timothy C. Dowling Russia at War: From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond pp 728—729 ABC-CLIO, 2 de dezembro de 2014 ISBN 1598849484
- ↑ Iranian company plans to launch power plants in Georgia | Vestnik Kavkaza
- ↑ A Win-Win Situation: Economic Prospects of Georgia-Iran Relations