Վրացական ազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրացական ազգային խորհրդի անդամները Թիֆլիսում

Վրացական ազգային խորհուրդ (դեկտեմբեր 1917 — հունիս 1918), միջկուսակցական քաղաքական օրգան Վրաստանում, որը ստեղծվել էր 1917 թ-ի դեկտեմբերին։ Նրա անդամն էին վրացական բոլոր կուսակցությունները, բացառությամբ բոլշևիկների։ Վրաստանի ազգային խորհուրդն է ներկայացրել Վրաստանի շահերը Թուրքիայի հետ բանակցություններում՝ Բաթումի պայմանագրի ժամանակ։ Իր գործունեությունը ազգային խորհուրդը իրականացրել է մինչև 1918 թ-ի հունիս ամիսը։