Վրաստանի փոստի և փոստային նամականիշերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության փոստային նամականիշ, 1919 թ․

Վրաստանի փոստի և փոստային նամականիշների պատմությունը, անդրադառնում է Վրաստանի տարբեր տարիների, տարբեր պետական կարգերի օրոք (Ռուսական կայսրություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ) և անկախ Վրաստանի (սկսած 1992 թվականից)։ Սեփական փոստային նամականիշ Վրաստանում տպվել է 1919 թվականից։ Վրաստանը 1993 թվականի ապրիլ ամսից միջազգային փոստային ընկերության անդամ է, իսկ նրա ներկայացուցիչը պետական Georgian Post.[1] ընկերությունն է։

Փոստի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին Վրաստանը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ[2], և նրա տարածքում գործել է ռուսական փոստային համակարգը։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, կարճ ժամանակ անկախ է եղել, իսկ 1922 թվականից մտել է Խորհրդային միության կազմի մեջ։ Խորհրդային տարիներին գործել է համամիութենական փոստային կապը։ Վրաստանը 1991 թվականին անկախություն է ձեռք բերել և կազմակերպել սեփական փոստային կազմակերպությունը։

Փոստային նամականիշների թողարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նամականիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փոստային նամականիշները Վրաստանում թողարկվել են 1919 թվականի մայիսի 26-ին։ Եվս մեկ սերիա շրջանառության է դուրս եկել 1921 թվականին[3]։

Խորհրդային հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի հունվարին և փետրվարին լույս է տեսել հինգ փոստային նամականիշից կազմված խորհրդային Վրաստանի առաջին նամականիշների սերիան[3]։

ԱԽՖՍՀ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի մարտից մինչև 1923 թվականի սեպտեմբեր շրջանառության մեջ էին հավելատիպով նամականիշներ, իսկ 1923 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում օգտագործվել են ԱԽՖՍՀ ընդհանուր թողարկման փոստային նամականիշներ[3]։

Flag of the Georgian Soviet Socialist Republic (1951–1990).svg Խորհրդային միության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1926-1993 թվականներին, երբ ԱԽՖՍՀ-ն դադարեց գոյություն ունենալ և Վրաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, Վրաստանում օգտագործվում էին ԽՍՀՄ փոստային նամականիշները։ Նրանց մեջ կային նամականիշներ, որոնք Վրաստանի աշխարհագրությանն ու ազգագրությանը։

Грузия Անկախ Վրաստանի թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի ժամանակակից փոստային նամականիշներ (2005)

Խորհրդային Միության քայքայումից հետո անկախ Վրաստանը 1991 թվականի ապրիլից մինչև 1993 թվականի հուլիսի 31-ը թողարկում է իր սեփական նամականիշները[3]։ Ի տարբերություն շատ այլ հետ խորհրդային հանրապետություններից Վրաստանը խորհրդային նամականիշների վրա հավելատիպեր չի արել[4], թեև 1994 թվականին վրացական փոստային նամականիշների վրա հավելատիպեր են արվել[3]։

Կեղծարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ Վրաստանի փոստային նամականիշները (1991 թվականից հետո) սպեկուլյատիվ ֆանտաստիկ թողարկումների նյութ են դառնում, երբ վրացական փոստային կազմակերպության անունից տպվում են կեղծ նամականիշներ, որոնք պաշտոնական համացուցակներում գրանցված չեն։ Բացի այդ Վրաստանի փոստային վարչությունը բազմիցս բողոքել է Միջազգային փոստային ընկերությանը Աբխազիայի, Աջարիայի, Բաթումի և Հարավային Օսիայի վարչական միավորների անունից կեղծ թողարկումերի համար[5][6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Georgia»։ Member countries. Eastern Europe and Northern Asia (անգլերեն)։ Universal Postal Union։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2010-12-24 
  2. Lang D. M. A Modern History of Georgia.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Stanley Gibbons Stamp Catalogue Part 10 Russia. — 6th edition.
  4. http://www.linns.com/howto/refresher/overprsoviet_20020812/refreshercourse.aspx Retrieved 2 April 2010.
  5. «UPU Circulars issued concerning illegal/illicit/problem stamp issues (1996—2003)» (PDF)։ DMS.PDM-La December 2003. Documents. (անգլերեն)։ Docstoc։ 2003-12-08։ էջեր 8 p։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-08-05 
  6. Georgia — Illegal Issues of Postage Stamps // International Bureau Circular.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rossiter Stuart; Flower, John & Wellsted, Raife.։ «Commonwealth of Independent States (CIS)»։ Stamp Atlas (անգլերեն)։ Sandafayre Stamp Auctions։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2010-12-24 
  • «Georgia»։ Country List (անգլերեն)։ All World Stamps Catalogue sponsored by Stanley Gibbons։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2010-12-24 
  • «Georgia»։ A-Z of postal authorities. Encyclopaedia of Postal History (անգլերեն)։ Stampsite: The Encyclopaedia of Postal Authorities; BlackJack։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-14-ին։ Վերցված է 2010-12-24 
  • «Georgia»։ Philately. Stamp countries (անգլերեն)։ With Stamps and Flags Around the World; Gert Bundesmann։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2011-08-04 
  • «Грузия»։ Страны СНГ и Балтии։ Марки — Почтовые марки России и СНГ. Тематические марки мира։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2011-08-04