Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1994 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թբիլիսի |
Կայք | gipa.ge |
![]() ![]() Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ, Վրաստան | |
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA) (վրաց.՝ საქართველოს საზოგადოებრივ საქმეთა ინსტიტუტი), մասնավոր ուսումնական հաստատություն Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Հիմնադրվել է 1994 թվականին։ Համալսարանի 4 տարբեր ֆակուլտետներ մատուցում են բակալավրի ու մագիստրատուրայի կրթական տարբեր ծրագրեր, ինչպես նաև թրեյնինգներ։ Կրթական ծրագրերի թվում են հանրային հարաբերությունները, լրագրությունը, տեղական կառավարումը և միջազգային հարաբերություններն ու միջազգային իրավունքը։ Բացի այդ, ինստիտուտում առկա է նաև ասպիրանտուրա, որտեղ դիմորդները պաշտպանում են սոցիալական գիտությունների ոլորտում թեկնածուի աստիճան։ GIPA-ն Վրաստանի երեք ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է Թբիլիսիի ազատ համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ[1]։ Համարվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի մեդիա ոլորտի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ բացի Վրաստանի քաղաքացիներից, սովորում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ։
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը հանրային կառավարման, իրավունքի, քաղաքականության և լրագրության ոլորտներում զարգացման ազգային կենտրոն է: Հիմնադրումից ի վեր GIPA-ն ինտերակտիվ կրթական ծրագրերի, հետազոտությունների ու թրեյնինգների միջոցով միավորում է բիզնեսի, մեդիայի, քաղաքացիական հասարակության և հանրային ծառայությունների ոլորտների առաջնորդներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում պետական, համայնքային և տեղական մակարդակներում արդյունավետ կառավարման մշակման, ինչպես նաև Վրաստանում ու տարածաշրջանի մյուս երկրներում անկախ ու կենսունակ լրատվամիջոցների առկայության մեջ[2]։
Համալսարանը կառավարվում է խորհրդի կողմից, որի անդամների մի մասը նշանակվում են խորհրդի գործող անդամների կողմից, մինչդեռ մյուսներն ընտրվում են համալսարանի ակադեմիական խորհրդի կողմից։ Խորհուրդը նաև նշանակում է ռեկտորին, ով, համալսարանի գործադիր տնօրենի պաշտոնում, պատասխանատու է ուսումնական հաստատության ռազմավարական զարգացման համար[3]։ Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եղել է GIPA-ի տնօրեն։ Վերջինս ներկայումս դասավանդում է համալսարանում[4]։
Ֆորմալ կրթությունից և սերտիֆիկացված ծրագրերից զատ, GIPA-ում իրականացվում են նաև բազմաթիվ հետազոտություններ ու նախագծեր։ Այն նաև հրապարակում է «Brosse Street Journal» ուսանողական թերթն ու ուսանողական անգլալեզու Radio GIPA-ն[5]։
Ֆակուլտետներ և ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառավարման դպրոց,
- Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոց,
- Իրավունքի և քաղաքականության դպրոց,
- Սոցիալական գիտությունների դպրոց,
- Սոցիալական գիտությունների ասպիրանտուրա,
- Վրաստանի գյուղական զարգացման բաժին
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მიმდინარე რეიტინგი». Արխիվացված է օրիգինալից 2014-12-26-ին.
- ↑ «History».
- ↑ «GIPA Charter, 27 February 2018» (PDF). GIPA Website. GIPA. Վերցված է 29 October 2019-ին.
- ↑ «Professor Giorgi Margvelashvili». gipa.ge. Վերցված է 2024-07-26-ին.
- ↑ «History».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website of GIPA
- Official website of GIPA's School of Government (SG)
- Official website of GIPA's School of Law and Politics (SLP)
- Official website of GIPA's Caucasus School of Journalism and Media Management (CSJMM)
- Official website of GIPA's School of Social Sciences (SSS)
- Section about GIPA's Doctoral Program in Social Sciences
- Official website of GIPA's Georgian Rural Development Program (GRDP)
|