Վորոշիլովսկի շրջան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վորոշիլովսկի շրջան
Հյուսիսային բնակելի զանգված. տեսարան Նեկլիովսկի փողոցից
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿարգավիճակՌուսաստանի քաղաքի շրջան
Մտնում էԴոնի Ռոստով
Բնակչությունմոտ 218 439 մարդ[1]
Տարածքմոտ 38 կմ²
Հիմնադրված էօգոստոսի 28, 1985 թ.
Առաջին հիշատակում1985
Լուծարված է1985
Հեռախոսային կոդ863
Անվանված էԿլիմենտ Վորոշիլով
rostov-gorod.ru

Վորոշիլովսկի շրջան (ռուս.՝ Ворошиловский район), վարչատարածքային միավոր, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 8 շրջաններից մեկը։ Կազմավորվել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1985 թվականի օգոստոսի 28-ի հրամանագրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոշիլսկի շրջանի տարածքում են եղել քաղաքի Օկտյաբրսկի, Պրոլետարսկի և Պերվոմայսկի շրջանները։ Նոր սահմաններն են՝ հարավից Նանսենի փողոցը, արևմուտքից՝ Պոգոդին փողոցը և Օկտյաբրսկի շրջանի հետ հին սահմանը, հյուսիսից՝ «Ակսայսկի» սովխոզի մոտակայքը, Ռոստովի ծովի ամբարտակը և Տեմերիցկի ջրանցքը։

Վորոշիլովսկի շրջանի հողերի մեծամասնությունը «որպես ժառանգություն» հասել է Օկտյաբրսկի շրջանից։ Դրանք են՝ ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, բնակչության հիմնական մասը, որն այն ժամանակ հաշվարկվել է մոտ 120 հազար մարդ։

Պերվոմայսկի շրջանից անցել են մի քանի հաստատություններ, այդ թվում՝ Լենինի հրապարակի № 3 փորձարարական դպրոցը։ Հյուսիսային բնակելի զանգվածի ինտենսիվ կառուցապատումը տեղի է ունեցել մոտավորապես 1970-ական թվականներին, սակայն այդ տարածքների բուռն շինարարական վերելքը սկսվել է 1980-ական թվականներին, երբ ակտիվորեն սկսել են կառուցել ոչ միայն կացարաններ, այլև ճանապարհներ, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը
1989[2]2002[3]2009[4]2010[5]2012[6]2013[7]2014[8]
192 962203 356200 926212 848212 709213 802215 356
2015[9]2016[10]2017[11]2018[12]2019[13]2020[14]2021[15]
216 269217 818218 439219 037219 696220 202222 591

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Վորոշիլովի շրջանը կազմում է Ռոստովի բնակչության գրեթե հինգերորդ և տարածքի 38 կմ2, որտեղ արդեն կառուցվել է 4 մլն մ2 կացարան։

Այսօրվա դրությամբ շրջանում կա 625 փոքր ձեռնարկություն, զարգանում է փոքր ձեռնարկատիրության համակարգը։ Բացի այդ, այստեղ գտնվում են տարբեր ոլորտների 80 խոշոր և միջին ձեռնարկությունների։ Եվ չնայած շուկայական դժվար պայմաններին՝ նրանցից շատերը շարունակում են հովանավորչության հին ավանդույթները։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոշիլովի շրջանում կան 3 ռազմարդյունաբերական համալիր ձեռնարկություններ, 4 մարզադպրոց, քաղաքի միակ մանկական արվեստի դպրոցն ու տարածաշրջանային նշանակության երկու հուշարձաններ՝ Սուրբ Խաչ եկեղեցին։ 2001 թվականին բացվել է Գագարինի անվան տեղեկատվական-գրադարանային կենտրոնը։

Շրջանում կան 43 նախադպրոցական և միջին ուսումնական հաստատություններ, գործում են ավելի քան 500 խմբակներ և բաժիններ, որտեղ «վորոշիլովցիների» երիտասարդ սերունդը կարող է ցանկացած ճաշակի համար զբաղմունք և հոբբի գտնել։

10 հազար ուսանողներ սովորում են շրջանի վեց բուհերում, որոնց թվում են օրինակ՝ Նեդելինի անվան Ռոստովի հրթիռային զորքերի ռազմական ինստիտուտը, Կառավարման ինստիտուտը, Բիզնեսի և իրավունքի կառավարման ինստիտուտը, Դոնի իրավաբանական ինստիտուտը։

Շրջանի մի քանի միկրոշրջաններ հյուսիսային մասում ձևավորել են Հյուսիսային բնակելի զանգվածը։ Պատմականորեն այդպիսի աճի պատճառը Հյուսիսային շուկան էր։ Շրջանի կենտրոնը Կոմարովա բուլվարն է, որտեղ գտնվում են վարչությունը, Բարեկամության այգին, Աստվածամոր Կազանի սրբապատկերի պատվին կառուցված տաճարը, «աֆղան» զինվորների հուշահամալիրը, առևտրի խոշոր կենտրոններն ու մարզական կենտրոնները, կենցաղի տունը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20170731141731/http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
  2. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  3. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  4. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  5. Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Ростовской области
  6. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  7. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  8. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  9. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  10. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  11. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  12. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  13. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  14. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  15. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]