Վորոշիլկինի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վորոշիլկինի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1830
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Վորոշիլկինի տուն (ռուս.՝ Дом Ворошилкина), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Կառուցվել է XIX դարի առաջին կեսում, Շմիդտի փողոց, 21 հասցեով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին Տագանրոգի Շմիդտի, 21 փողոցում II գիլդիայի վաճառական Տիմոֆեյ Միխայլովիչ Վորոշիլկինը կառուցել է երկհարկանի առանձնատուն։ Հայտնի է, որ 1874 թվականի հունվարի 1-ին նա հիմնել է «Տագանրոգի գործարանային արդյունաբերության ընկերակցությունը»։ Շմիդտի փողոցի առանձնատունը վաճառականի ժառանգների ունեցվածքն էր մինչև 1915 թվականը։ Այնուհետև այնտեղ սկսել է գործել Յանովիչի գիմնազիան, որը հետագայում դարձել է Աշխատանքային № 1 դպրոց[2]։

1992 թվականի թիվ 301 որոշմամբ օբյեկտը վերցված է պետական պահպանության ներքո, քանի որ ճանաչվել է ճարտարապետական հուշարձան[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմնի շինության՝ ցցված կիսասյուներով քարե դարպասի մնացորդները

Շենքը կառուցված է վաղ անսյուն ռուսական գավառական կլասիցիզմի ոճով։ Պատուհանները պատրաստված են էկլեկտիզմի ոճով. բնորոշ հատկանիշներն են աղեղնաձև կամարով դարպասը և դռնակների երկու կողմերում տեղադրված կիսասյուները։ Կոպտատաշ քարերը գտնվում են առաջին հարկի միջպատուհանային տարածությունում։ Պատուհանների տակ տեղադրված են շարվածքի տարրեր` կողպեքային քարեր։ Ատամնիկները զարդարում են պսակող քիվը։ Վաճառականի տան տարածքում պահպանվել են երբեմնի շինության՝ ցցված կիսասյուներով քարե դարպասի մնացորդները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Жилой дом//Объекты культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 Энциклопедия Таганрога