Վոլոդյա ավագն ու Վոլոդյա կրտսերը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անզգուշություն (այլ կիրառումներ)
Վոլոդյա ավագն ու Վոլոդյա կրտսերը
ռուս.՝ Володя большой и Володя маленький
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1893
Հրատարակվել էդեկտեմբերի 28 1893 (հունվարի 9 1894)

«Վոլոդյա ավագն ու Վոլոդյա կրտսերը» (ռուս.՝ Володя большой и Володя маленький), Անտոն Չեխովի պատմվածքը` գրված 1893 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1893 թվականին «Ռուսական տեղեկագրեր» թերթի 357-րդ համարում` Անտոն Չեխով ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Վոլոդյա ավագ և Վոլոդյա կրտսեր» պատմվածքը գրվել է 1893 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1893 թվականին «Ռուսական տեղեկագրեր» թերթի 357-րդ համարում` Անտոն Չեխով ստորագրությամբ, 1894 թվականին տպագրվել է «Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուի մեջ, ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն, հունգարերեն, սերբախորվաթերեն, սլովակերեն և շվեդերեն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի. Ի. Օստրովսկին 1894 թվականին գրել է Չեխովին. «Ես ընթերցել եմ, այն ամենը ինչ տպագրել եք վերջին երկու տարում «Ռուսական մտքում», «Ռուսական տեղեկագրերում» և «Արտիստում»։ Ամբողջը (բացառությամբ "Վոլոդյա ավագ և Վոլոդյա կրտսեր“ պատմվածքի) բավականին հաճելի տպավորություն է թողել ինչպես իմ, այնպես էլ ինձ ծանոթ Ձեր ընթերցողների վրա»։ Քննադատ Ս. Ա. Անդրեևսկին «Վոլոդյա ավագ և Վոլոդյա կրտսեր» պատմվածքը դասել է այնպիսի ստեղծագործությունների շարքին, որոնք «նոր նուրբ տարբերակներում շոշափում են սիրային հարցերը»[1]։

Քննադատ Վ. Ալբովը նշում է Չեխովի որոշ գործող անձիք «առկայծում են լուսավոր կետով», նորից միախառնվում են «շրջապատող ստորության հետ, ինչպիսին է օրինակ Սոֆյա Լվովնան»[2]։

1895 թվականին Իլյա Ռեպինը բարձր գնահատական է տվել գրողի«Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուի մեջ տպագրված պատմվածքներին։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոֆյա Լվովնա` 23 տարեկան, սիրահարված է մերթ Վլադիմիր ավագին, մերթ Վլադիմիր կրտսերին
  • Վլադիմիր Նիկիտիչ Յագի` 54 տարեկան, Վլադիմիր ավագ, Սոֆյայի ամուսինը, բանակի գնդապետ
  • Վլադիմիր Միխայլիչ` 30 տարեկան, Վլադիմիր կրտսեր, զինվորական բժիշկ
  • Օլյա` Սոֆյայի մորաքույրը, Վլադիմիր ավագի կինը

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Լվովնան երկու ամիս է ինչ ամուսնացել է գնդապետ Վլադիմիր Նիկիտիչ Յագիչի, Վոլոդյա ավագի հետ, որը 31 տարի մեծ է նրանից։ Նախկինում նա սիրահարված էր Վլադիմիր Միխայլիչին՝ Վոլոդյա կրտսերին, որ զինվորական բժիշկ է։ Այժմ նա անտարբեր է նրա նկատմամբ, Սոֆյա Լվովնան ձգտում է համոզել իրեն, որ ինքն առաջադիմել է, ապահովված է և կրքոտ սիրում է իր տարեց ամուսնուն։ Ռեստորանից վերադառնալով երկու Վլադիմիրների հետ՝ նա կանգ է առնում եկեղեցում, որտեղ նրա մորաքույր Օլյան միանձնուհի էր գնացել Վլադիմիր ավագի հետ ամուսնանալուց հետո։ Կանայք նորությունների վերաբերյալ մտքեր են փոխանակում և Օլյան համաձայնում է սահնակով սահել։ Հաջորդ օրը Վլադիմիր կրտսերը՝ որպես բժիշկ, այցելում է Սոֆյա Լվովնային, որը սիրո խոստովանություն է անում և դառնում նրա սիրուհին։ Սակայն մեկ շաբաթ անց նա թողնում է Սոֆյա Լվովնային, որն էլ հասկանում է, որ այսուհետև դառնալու է տխուր և միապաղաղ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում Չեխովի պատմվածքի մոտիվներով նկարահանվում է «Վոլոդյա ավագն ու Վոլոդյա կրտսերը» գեղարվեստական կինոնկարը։ Ռեժիսոր` Վյաչեսլավ Կրիշտոֆովիչ, դերերում` Օլգա Մելիխովա` Սոֆյա Լվովնա, Ռոստիսլավ Յանկովսկի` Վլադիմիր Յագիչ (Վոկոդյա ավագ), Օլեգ Մենշիկով` Վլադիմիր Սալիմովիչ (Վոլոդյա կրտսեր)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Володя большой и Володя маленький // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 308, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Vladimir le grand et Vladimir le petit, traduit par Édouard Parayre, révision de Lily Dennis, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, Paris, 1971, ISBN 2 07 0106 28 4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новая книжка рассказов Чехова». — «Новое время», 1895, № 6784, 17 января
  2. Ст. «Два момента в развитии творчества Антона Павловича Чехова ...» «Мир божий», 1903, № 1, стр. 92

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]