Վոլկովի-Ռեմիի տուն
| Տեսակ | շենք |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Տագանրոգ |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
| 47°12′39″N 38°56′32″E / 47.210895961966°N 38.942198753357°E | |
| Վոլկովի-Ռեմիի տուն | |
Վոլկովի-Ռեմիի տուն (ռուս.՝ Дом Волкова-Реми), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Շմիդտի փողոց, 16)։ Պատմության և ճարտարապետության հուշարձանների դաշնային նշանակության օբյեկտ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլկովի-Ռեմիի երկհարկանի տունը կառուցվել է 1802 թվականին ամպիր ոճով։ Նախագծի հեղինակն անհայտ է։ Տան մոտ ժամանակին եղել է այգի։ Վոլկովներն այդ տան սեփականատեր են եղել մինչև XX դարի սկիզբը, որից հետո այն գնել է պետական խորհրդական, խոշոր հողատեր Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռեմին[2]։
Շենքը պատկերված է նկարիչ Լ. Մանցոյի կտավում (Տագանրոգ, 19.11.1825)։
Տարբեր ժամանակներում շենքը պատկանել է. շտաբս-կապիտան իշխան Պ. Ս. Շախմատովին (1810-1820), կոլեգիալ խորհրդականի կնոջը՝ Վոլկովային (1873-1898), ազնվական Ն. Ա. Ռեմիին (1906-1915)։
1865 թվականին շենքը զբաղեցրել է Առևտրային դատարանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքն ազգայնացվել է և դարձել բնակելի՝ կոմունալ բնակարաններով։
1970-ական թվականներին այս գեղեցիկ շենքը պատրաստվում էին փոխանցել քաղաքի ամուսնությունների պալատին, 1980-ականների սկզբին այնտեղից հանեցին բոլոր բնակիչներին։ 1997 թվականին շենքը վերանորոգվել է։ Շենքի ճակատային մասի առջև կառուցվել է տրանսֆորմատորային ենթակայան, որն աղավաղում է Տագանրոգի այդ փողոցի տվյալ հատվածի ընդհանուր կոմպոզիցիան։
Շենքը կանգնած է Շմիդտի փողոցում՝ բարձր զառիթափի եզրին։ Շենքից բացվում է ծովածոցի տեսարանը, իսկ շենքը գեղեցիկ տեսք ունի ծոցի ափից։
Պատմության և ճարտարապետության հուշարձանների դաշնային նշանակության օբյեկտ է[3][4]։
Ներկա վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլկովի-Ռեմիի շենքում ներկայումս տեղակայված են «Բետա-Իր»[5] և «Ռեմի» ընկերությունների գրասենյակները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0
- Вторая жизнь «Дома с привидениями»: [Об особняке Волкова- Реми] // Город.- 1998.- 29янв.- с.1
- Цымбал А. Особняк Волкова-Реми… // Таганрогская правда.- 1991.- 27 нояб.-с.2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6110068000
- ↑ «Реми Николай Александрович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Григорян М. Е., Решетников В. К. Таганрог. История архитектуры и градостроительства конца XVII — начала XX века. — Ростов н/Д: Омега-Принт, 2013. — С. 63-64.
- ↑

Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ - ↑ ЗАО Бета-Ир"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շմիդտի փողոց, 16 Արխիվացված 2013-10-15 Wayback Machine։ Մշակութային ժառագության դաշնային նշանակության օբյեկտներ
- Վոլկովի-Ռեմիի տուն
- Վոլկովի-Ռեմիի առանձնատուն Արխիվացված 2022-04-08 Wayback Machine

