Վյաչեսլավ Կրենդելյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Կրենդելյով
Քաղաքացիությունը  Թուրքմենստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1982(1982-07-24)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2002 Թուրքմենստան Գալկին 51 (11)
2003 Թուրքմենստան Նիսա 17 (8)
2004—2006 Ղազախստան Տարազ 79 (12)
2007 Ռուսաստան Թերեք 36 (3)
2008—2009 Ռուսաստան Ամկար 0 (0)
2009  Ռուսաստան Մետալուրգց(Լիպեցկ) 33 (5)
2010 Ռուսաստան Բալտիկա 36 (1)
2011—2012 Ռուսաստան Լուչ-Էներգիա 41 (0)
2012—2013 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 31 (2)
2013—2016 Ռուսաստան Լուչ-Էներգիա 61 (2)
Ազգային հավաքական
2004—2011 Թուրքմենստան Թուրքմենստան 15 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վյաչեսլավ Կրենդելյով (թուրքմ.՝ Wýaçeslaw Nikolaýewiç Krendelew; ռուս.՝ Вячеслав Кренделёв; հուլիսի 24, 1982(1982-07-24)[1], Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), թուրքմենական և ռուսական ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Թուրքմենստանի հավաքականի կազմում։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Կրենդելյովը ծնվել է Աշխաբադում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել մարզադպրոցում, որտեղ նրան բերել է հայրը, որը կարճ ժամանակ խաղացել է «Կոպետդագ» ակումբի կազմում, մայրը՝ ինժեներ-էլեկտրիկ։ Ծնողները ապրում են Թուրքմենստանում։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2009 թվականի մարտին[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրենդելևը «Բալտիկայի» կազմում

Հանդես է եկել Աշխաբադի «Գալկանում», որտեղ միաժամանակ ժամկետային ծառայության է անցել բանակում[2]․ ծառայել է Թուրքմենստանի նախագահ Սապարմուրատ Նիյազովի թիկնապահությամբ զբաղվող ներքին զորքերի էլիտար ստորաբաժանումում։ 2003 թվականին հանդես է եկել Աշխաբադի «Նիսա» ակումբում[3]։ «2004 թվականից խաղացել եմ ղազախական «Տարազում»։ Այնուհետև տեղափոխվել է Գրոզնիի «Թերեկ», որի հետ դուրս է եկել Պրեմիեր լիգա՝ 2007 թվականին զբաղեցնելով 2-րդ տեղը առաջին դիվիզիոնում։ Տարվա վերջում դարձել է «Ամկարի» առաջին ձեռքբերումը, սակայն ոչ մի խաղ Պերմի ակումբի կազմում այդպես էլ չի անցկացրել։ 2009 թվականի մարտին տեղափոխվել է Լիպեցկի «Մետալուրգ»՝ մեկ տարի ժամկետով։ 2011 թվականի փետրվարի 13-ին համալրել է «Լուչ-Էներգիա» ակումբի շարքերը[4], որի կազմում անցկացրել է 41 հանդիպում առաջնության ընթացքում և 3 հանդիպում՝ գավաթային խաղերում՝ խփելով 2 գնդակ։ 2010 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[5]։ 2013 թվականի հուլսի 17-ին վերադարձել է «Լուչ-Էներգիա»[6]։ 2015 թվականի փետրվարին ստացել է վնասվածք, և մեկ տարով դուրս է մնացել թիմից[7]։ 2015 թվականի հունիսին ևս մեկ անգամ պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիայի» հետ[8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրենդելևը Թուրքմենստանի հավաքականի կազմում Հյուսիսային Կորեայի դեմ խաղում (11 համար)

2004 թվականին հրավիրվել է Թուրքմենստանի ազգային հավաքական։ Նույն թվականին հանդես է եկել նաև 2004 թվականի Ասիայի գավաթի հիմնական մրցաշարում։ 2008 թվականի օգոստոսին ԱՖԿ-ի հրավերով Աֆղանստանի հավաքականի դեմ գավաթային խաղում խփել է առաջիին գոլը ազգային հավաքականի կազմում։ 2011 թվականի հուլիսի 23-ին խփել է երկրորդ գոլը[9] Թուրքմենստանի հավաքականի կազմում[10]՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում գրավելով Ինդոնեզիայի հավաքականի դարպասը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Вячеслав Кренделев: «Возил друзьям восьмизвездочный коньяк»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  3. Вячеслав Кренделев на высоте
  4. Вячеслав Кренделев пополнил ряды «Луча-Энергии»
  5. Кренделев и Удалый пополнили состав «СКА-Энергии»
  6. Футболист Вячеслав Кренделев перешёл во владивостокскую «Луч-Энергию»
  7. Вячеслав Кренделев из-за травмы пропустит остаток сезона | Футбол Дальнего Востока
  8. Нивалдо и Кренделев продолжат выступать за «Луч»
  9. «Футболист приморского «Луча» выступил за сборную Туркменистана». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  10. «Вячеслав Кренделев вызван в сборную Туркменистана». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]