Վլյորա Չիտակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլյորա Չիտակու
 
Կուսակցություն՝ Կոսովոյի դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Պրիշտինայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 10, 1980(1980-10-10) (43 տարեկան)
Ծննդավայր Կոսովո
Քաղաքացիություն  Կոսովո

Վլյորա Չիտակու (ալբ․՝ Vlora Çitaku, հոկտեմբերի 10, 1980(1980-10-10), Կոսովո[1][2]), կոսովացի քաղաքական գործիչ և դիվանագետ։ 2015 թվականի օգոստոսից ԱՄՆ-ում եղել է Կոսովոյի Հանրապետության դեսպան[3]։ Նախկինում նա զբաղեցրել Է Նյու Յորքում Կոսովոյի Հանրապետության գլխավոր հյուպատոսի պաշտոնը[4]։

Մինչ դիվանագիտական կորպուսում աշխատանքը սկսելը Վլյորա Չիտակուն զբաղեցրել է Եվրոպական ինտեգրման նախարարի պաշտոնը 2011 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի սեպտեմբեր։ Նա իրեն դրսևորել է որպես երկրի ամենահաջողակ նախարար այդ ժամանակահատվածում[5]։ Չիտակուն հրաժարվել է Կոսովոյի վեհաժողովի պաշտոնից, որպեսզի ստանա կառավարական պաշտոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի հակամարտության սկզբում, լինելով դեռ դեռահաս, Վլյորա Չիտակուն թարգմանչի և ստրինգերի դեր է խաղացել արևմտյան առաջատար լրատվական գործակալությունների համար։ Այնուհետև նա ստիպված է եղել փախստական դառնալ Կոսովոյի պատերազմի ընթացքում։ 1999 թվականից Չիտակուն զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ Սկզբում նա դարձել է Կոսովոյի ազատագրման բանակի ներկայացուցիչը։ Չիտակուն երկու անգամ ընտրվել Է Կոսովոյի վեհաժողովում[6]։

2010 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2011 թվականի փետրվարի 22-ը Ֆլորա Չիտակուն նույնպես կատարել Է Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պարտականությունները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Twitter
  2. Guide to Women Leaders
  3. «Çitaku dekretohet ambasadore në SHBA». Վերցված է 17 февраля 2018-ին.
  4. «Vlora Çitaku konsulle e Kosovës në Nju Jork». old.zeri.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 17 февраля 2018-ին.
  5. «Ministrja e Integrimit Vlora Çitaku dhe Ministri i Brendshëm Bajram Rexhepi vizituan Berlinin». Ministria e Punëve të Jashtme - Ambasada e Republikës së Kosovës në Berlin. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 17 февраля 2018-ին.
  6. "Profile: Vlora Citaku- Kosovo's new challenge" Արխիվացված 2012-09-05 archive.today Արխիվացված 2012-09-05 archive.today kijacnews.net 2 марта 2010
  7. Minister Hyseni handed over the duty of the Foreign Minister, Ministry of Foreign Affairs of the Republic of Kosovo.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]