Վլադիմիր Վիսոցկու հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Վիսոցկու հուշարձան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Վիսոցկու հուշարձան
Վլադիմիր Վիսոցկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1995
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
ՓողոցՍտրաստնոյ բուլվար
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Vladimir Vysotsky in Moscow Վիքիպահեստում

Վլադիմիր Վիսոցկու հուշարձան  (ռուս.՝ Памятник Владимиру Высоцкому, նաև՝ «Կիթառով բանաստեղծ», ռուս.՝ «Поэт с гитарой»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը 1995 թվականին տեղադրվել է Ստրաստնոյ բուլվարում, Պետրովյան դարպասներ հրապարակից քիչ հեռու։ Քանդակը նվիրված է բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկուն[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի տեղադրման թույլտվության հասել է Վլադիմիր Վիսոցկու գործընկերը՝ խորհրդային և ռուս դերասան Բորիս Խմելնիցկին[2]։ Հուշարձանի՝ Ստրաստնոյ բուլվարում, Պետրովյան դարպասներ հրապարակի մոտ տեղադրելու գաղափարը պատկանում է բանաստեղծի ընկերոջը՝ Վալերի Յանկլովիչին[3]։

1963 թվականին Վիսոցկին գրել է.

И хотя во все светлое верил —
Например, в наш советский народ,—
Но не поставят мне памятник в сквере
Где-нибудь у Петровских ворот.
Но я не жалею!

«У меня было сорок фамилий»

Ու թեև լուսավոր ամեն ինչին հավատացել եմ,
Օրինակ, մեր խորհրդային ժողովրդին,
Բայց չեն կանգնեցնի իմ հուշարձանը պուրակում
Որևէ տեղ Պետրովյան դարպասների մոտ։
Բայց ես չե՛մ զղջում։

«Ես ունեցել եմ քառասուն ազգանուն»
(բառացի թարգմանություն ռուսերենից)»

Այս տողերի հակադրությունն էլ և դարձավ նոր հուշարձանը[1][4]։ Նրա հեղինակներն են ճարտարապետ Ա. Վ. Կլիմոչկինը և քանդակագործ Գ. Դ. Ռասպոպովը։ Հորինվածքը պատկերում է լայն տարածած ձեռքերով և դեպի երկինք ձգտող հայացքով կանգնած բանաստեղծին, նրա թիկունքում կիթառն է[5]։ Քանդակի բնօրինակը Ռասպոպովը պատրաստել է 1979 թվականին, տեղադրելու համար բրոնզե ֆիգուրը ձուլվել է 1994 թվականին։ Քանդակի բարձրությունը երկու մետր քառասուն սանտիմետր է[1]։

Հուշարձանը բացվել է 1995 թվականի հուլիսի 25-ին՝ Վլադիմիր Վիսոցկու մահվան 15-րդ տարելիցի օրը[6][7][8]։ Արարողությանը ներկա են եղել նրա բազմաթիվ ընկերներն ու երկրպագուները[1]։ Քանդակի մոտ ամեն տարի տեղի են ունենում հիշատակի երեկոներ, որոնց ժամանակ հնչում են Վիսոցկու երգերն ու բանաստեղծությունները[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Цыбульский, 2004, էջ 604
  2. «Самые красивые актеры советского кино». Рамблер. 2017 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Высоцкий». Royal Magazine. 1998. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Бульварное кольцо: зелёный пояс вместо белой стены». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.(չաշխատող հղում)
  5. Вострышев, 2007, էջ 615
  6. Hamann, 2012, էջ 69
  7. Сингаевский, 2010, էջ 79
  8. Собрание сочинений в четырех томах. Том 1. Песни.1961–1970. — Москва: Время, 2009. — 215 с. — ISBN 9785425090812
  9. Светлова Е. (2010 թ․ հունիսի 25). «Сила Робин Гуда. Дарья Хмельницкая: "Я всегда знала, что папа — мой!"». Московский комсомолец. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hamann C. Otlitschno! A2. Kursbuch: Der Russischkurs. — Hueber Verlag, 2012. — С. 69. — 180 с. — ISBN 9783190044788
  2. Сингаевский В. Москва. Путеводитель. — АСТ, 2010. — С. 79. — 224 с. — ISBN 978-5-17-054017-4
  3. Вострышев М. Москвоведение от А до Я : все о московских улицах и переулках, домах и памятниках, о том, что мы любим в нашем городе / отв. ред. Рубис С. — Москва: Эксмо, 2007. — С. 615. — 734 с. — ISBN 9785699180295
  4. Цыбульский М. Жизнь и путешествия В. Высоцкого. — Ростов-на-Дону: Феникс, 2004. — С. 604. — 640 с. — ISBN 5-222-04826-8