Վլադիմիր Սարուխանյան
{{{անուն}}} ![]() | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1989 (31 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վլադիմիր Սարուխանյան (օգոստոսի 16, 1989, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայաստանցի և ռուսասատանցի բռնցքամարտիկ, թեթև և կիսամիջին քաշային կարգերի ներկայացուցիչ: 2000-ական թվականների կեսերից մինչև 2010-ական թվականների սկիզբը ելույթ է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի բռնցքամարտի հավաքականներում, 2011 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, միջազգային և ազգային տարբեր մրցաշարերի հաղթող է, բռնցքամարտի Ռուսաստանի սպորտի վարպետ է: 2016 թվականից հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Սարուխանյանը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 16-ին հայկական ԽՍՀ-ի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սոչի (Ռուսաստան)` մշտական բնակության: Բռնցքամարտով ակտիվորեն սկսել է զբաղվել 11 տարեկանից, պարապել է Սոչիի «Ցենտուրիոն» ակումբում` Ռուսաստանի վաստակավոր մարզիչներ Աշոտ Մինասյանի և Նիկոլայ Պոդրեզովի ղեկավարությամբ: Պարապել է փոքր եղբոր` Վահեի հետ, ով հետագայում նույնպես դարձել է հայտնի բռնցքամարտիկ:
Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր մասին առաջին անգամ հայտարարել է 2005 թվականին` հաղթելով Եվրոպայի կադետների առաջնությունը Հունգարիայում և աշխարհի կադետների առաջնությունն Անգլիայում: Մեկ տարի անց կրկին դարձել է աշխարհի կադետների առաջնության չեմպիոն` եզրափակիչում հաղթելով ուժեղ մարզիկ Յասնիել Տոլեդոյին: 2007 թվականին հաղթել է Վոլգոգրադում կայացած «Ստալինգրադի ճակատամարտ» միջազգային մրցաշարում և Չինաստանում հասել է Սինցզյանի միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչ: 2007 թվականի Ռուսատսանի բռնցքամարտի առանջությունում կիսամիջին քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի` կիսաեզրափակիչում զիջելով Ալբերտ Սելիմովին:
2008 թվականին Սարուխանյանն անցել է թեթև քաշային կարգ, սակայն 2008 թվականի Ռուսաստանի առաջնությանը հասել է միայն կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Սերգեյ Շիգաշևին: Այդ տարի արժաթե մեդալ է ստացել Ռումինիայում կայացած «Ոսկե գոտի» միջազգային մրցաշարում:
2009 թվականի Ռուսաստանի առաջնությանը հասել է միայն 1/8 եզրափակիչ, որտեղ կրկին ռինգում հանդիպել է Սերգեյ Շիգաշևին և զիջել է նրան: Տարվա վերջում ձմեռային ազգային «Օլիմպիական հույսեր» առաջնությունում ստացել է բրոնզե մեդալ: 2010 թվականի Ռուստասանի բռնցքամարտի առաջնությանը չի հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը:
Չկարողանալով ընդգրկվել Ռուսաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի հիմնական կազմում` Վլադիմիր Սարուխանյանն սկսել է միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանը և շուտով դարձել է Հայաստանի բռնքամարտի հավաքականի անդամ: 2011 թվականին նա առաջին տեղն է գրավել Երևանում կայացած Գագիկ Ծառոկյանի միջազգային մրցաշարում և մասնակցել է Անկարայում կայացած Եվրոպայի բռնքամարտի առաջնությանը, որտեղից վերադարձել է բրոնզե մեդալով` կիսաեզրափակիչում պարտվելով թուրք մարզիկ Ֆատիխ Քելեշին:
Բացի դրանից, ելույթ է ունեցել նաև Բաքվում կայացած 2011 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ արդեն 1/32 եզրափակչում պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցի Խոսե Ռամիրեսին: 2012 թվականին հաղթել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, փորձել է որակավորվել 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար, սակայն չի ստացել օլիմպիական արտոնագիր, ինչի պատճառով էլ հեռացել է սիրողական բռնցքամարտից[1][2]:
Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Վլադիմիր Սարուխանյանը որոշել է ուժերը փորձել պրոֆեսիոնալ սպորտում և հաջողությամբ է նշել իր նորամուտը: Մեկ տարվա ընթացքում նա յոթ հաղթանակ է տարել Ռուսաստանի տարբեր մրցաշարերում` չկրելով որևէ պարտություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ըստ amateur-boxing.strefa.pl կայքի տվյալների
- ↑ Хачик Чахоян (2012-04-02)։ «Владимир Саруханян: «На турнире в Трабзоне будет жарче, чем в Лондоне»»։ NEWS.am Sport։ Վերցված է 2017-12-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Սարուխանյան(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Վլադիմիր Սարուխանյանի էջը Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի կայքում