Վլադիմիր Պոնոմարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վլադիմիր Պոնոմարենկո
Vladimir Ponomarenko1.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վլադիմիր Նիկոլաևիչ Պոնոմարենկո
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1972(1972-10-29)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 174 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Նիկոլաև (մարզիչ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մայակ (Օչակով) 44 (2)
1992 Ուկրաինա Արտանիա 26 (2)
1992-1998 Ուկրաինա Նիկոլաև 221 (27)
1998-2001 Ուկրաինա Կրիվբասս 85 (10)
2000-2001  Ուկրաինա Կրիվբասս-2 1 (0)
2001-2003 Ուկրաինա Մետալուրգ (Դոնեցկ) 44 (2)
2001-2002  Ուկրաինա Մետալուրգ-2 1 (0)
2004 Ուկրաինա Կրիվբասս 17 (1)
2005 Ուկրաինա Տավարիա 8 (0)
2005-2006 Ուկրաինա Կրիվբասս-2 24 (1)
2006-2007 Ուկրաինա Նիկոլաև 13 (0)
Մարզչական կարիերա
2005-2006 Ուկրաինա Կրիվբասս-2 մարզիչ
2007-2013 Ուկրաինա Նիկոլաև մարզիչ
2013 Ուկրաինա Նիկոլաև
2014-2015 Ուկրաինա Նիկոլաև մարզիչ
2015-մ.հ. Ուկրաինա Նիկոլաև-2
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վլադիմիր Նիկոլաևիչ Պոնոմարենկո (ուկր.՝ Володимир Миколайович Пономаренко, 1972 թվական, հոկտեմբերի 29, Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս զբաղվում է մարզչական աշխատանքով։

1991 թվականին սկսում է հանդես գալ Օչակովի «Մայակում»։ Հետո շուրջ յոթ տարի հանդես է գալիս «Նիկոլաև» ակումբի կազմում։ Դրանից հետո համալրում բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Կրիվբասի», Դոնեցկի «Մետալուրգի» և «Տավարիայի» կազմերը։ Չորս անգամ դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 19-րդ հորիզոնականը զբաղեցնելով ընդգրկվել է Football.ua կայքի կողմից կազմված «Կրիվբասի» լավագույն ֆուտբոլիստների ցուցակի մեջ[2]։ 2005 թվականին աշխատել է «Կրիվբաս-2»-ի մարզչական շտաբում։ 2007 թվականից հանդիսանում է «Նիկոլաև» ակումբի գլխավոր մարզիչը։

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել երրորդ համարի ՄՊՍԴ-ում (մանկապատանեկան սպորտային դպրոց)։ Նրա առաջին մարզիչ Վիկտոր Շեխովցևը Վլադիմիրին թիմում նշանակում է, որպես կիսապաշտպան։ Մի քանի տարի Պոնոմարենոկոն շարունակում է կրթությունը այդ դպրոցում[3]։

1991 թվականին Պոնոմարենկոն անցկացնում է իր առաջին պրոֆեսիոնալ հանդիպումը Օչակովի «Մայակի» կազմում։ 1992 թվականին ֆուտբոլիստը հրավիրվում է իր բնակության շրջանի գլխավոր ակումբ՝ «Էվիս»։ Այս ակումբի կազմում նա կատարում է իր նորամուտը՝ 1992 թվականի օգոստոսի 1-ին «Բլագոյի» դեմ կայացած գավաթային հանդիպման շրջանակներում։ Առաջին իսկ խաղում նա գոլի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ իր նոր թիմը տանում է 2-1 հաշվով հաղթանակ։ Երկու շաբաթ անց «Խիմիկի» դեմ տնային հանդիպման շրջանակներում Պոնոմարենկոն բացում է իր գոլերի թիվը նաև Ուկրաինայի առաջնության շրջանակներում։ Վեց մրցաշրջանների ընթացքում նա դառնում է թիմի հիմնական առաջատարներից մեկը։ Երկու անգամ ճանաչվել է տարածաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Ութ անգամ թիմի հետ միասին խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով։ Պոնոմարենոկոյի համար ամենահաջող մրցաշրջանը այս թիմի կազմում դառնում է 1997-98 թվականների մրցաշրջանը, որի շրջանակներում արդեն «Նիկոլաև» անունով հանդես եկող ակումբը մեծ առավելությամբ դառնում է Ուկրաինայի չեմպիոն։ Այսպիսի հաջողությունից հետո ակումբի չորս առաջատարները՝ Լավրենցով, Բուգայը, Պոնոմարենկոն և Զաբրանսկին հրավիրվում են Կրիվորոժի «Կրիվբաս»։ Այս իրադարձությունից հետո շուրջ 15 տարվա մեջ նրանք դառնում են վերջին ֆուտբոլիստները, որոնք գումարի դիմաց տեղափոխություն են կատարում այս ակումբից[4]։

Պոնոմարենկոն «Նիկոլաև» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում

1998 թվականի հուլիսին Պոնոմարենկոն կատարում է իր նորամուտը «Կրիվբասի» կազմում։ Նախկին նիկոլաևեցիներ Լավրենցովը և Պոնոմարենոկոն դառնում է այն ֆուտբոլիստները, որոնց խաղը մեծ նշանակություն է ունենում «Կրիվբասի» համար։ Հենց առաջին մրցաշրջանում Պոնոմարենկոն ակումբի հետ միասին գրանցում են «Կրիվբասի» համար չտեսնված արդյունք․ նրանք վաստակում են Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալներ[5]։ Պոնոմարենկոն իր հեղինակած վեց գոլերի շնորհիվ դառնում է ակումբի լավագույն ռմբարկուն։ Կրիվբասի այդպիսի հաջողությանը հետևում է խաղերի մեկնարկը ՈւԵՖԱ գավաթի խաղարկության շրջանակներում։ 1999 թվականի օգոստոսի 12-ին «Մետալուրգ» մարզադաշտում ադրբեջանական «Շամկիրի» դեմ կայացած խաղում Պոնոմարենոկոն հանդիպման 8-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում։ «Կրիվբասի» կազմում 2000 թվականին Պոնոմարենոկոն կրկին բրոնզե մեդալներ է վաստակում։ Այս ակումբի կազմում ընդհանուր հաշվով 1998 թվականից 2004 թվականը Պոնոմարենկոն անցկացրել է 102 հանդիպում և դարձել է 11 գոլի հեղինակ։

2001 թվականի ձմռանը «Կրիվբասը» ծանր ֆինանսական վիճակում էր[6]։ Պոնոմարենոկոն համալրում է Դոնեցկի «Մետալուրգի» կազմը[7]։ Դոնեցկուն անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում Պոնոմարենկոն իր ձեռքբերումների թվին է ավելացնում ևս երկու Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալ։ 2002 թվականի մայիսին Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը հրավիրում է Պոնոմարենկոյին հավաքական LG-cup մրցաշարի մասնակցելու նպատակով[8]։ Կարիերայի ավարտին Պոնոմարենկոն վերադառնում է «Կրիվբաս»[9], իսկ հետո իր ուժերը փորձում է Տավրիա ակումբի կազմում, որի կազմն էլ համալրում է Ալեքսանդր Կոսևիչի խորհրդով[10]։

2006-07 թվականների մրցաշրջանում Պոնոմարենկոն վերադառնում է «Նիկոլաև», որի կազմում անցկացնելով 13 հանդիպում արդեն վերջնական տրվում է մարզչական աշխատանքին։ Նիկոլաևյան ակումբի կազմում ընդհանուր հաշվով Պոնոմարենկոն անցկացրել է 234 հանդիպում և դարձել է 27 գոլի հեղինակ։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսից Պոնոմարենկոն որոշ ընդմիջումներով հանդիսանում է «Նիկոլաև» ակումբի մարզչական շտաբի անդամներից[3]։ 2013 թվականի նոյեմբերի 3-ին Օլեգ Ֆեդորչուկի գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո, Պոնոմարենկոն նշանակվում է նրա փոխարեն[11]։ Այս պաշտոնում անցկացրել է հանդիպում։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Football.ua պորտալի տեսաբան Վասիլիի Գնատյուկը այսպես է բնութագրել Պոնոմարենկոյին․ «ճկուն, արագ, ընդունակ է արագության տակ շրջանցել մի քանի մրցակցի։ Դրա հետ մեկտեղ Վլադիմիրը լավ է տեսնում խաղադաշտը և կարդում խաղը։ Եթե խաղընկերը գտնվում է նպաստավոր դիրքում, ապա Պոնոմարենոկոն մատակարարում է նրան գնդակը։ Այո և անձամբ նա դեմ չէ ստուգել մրցակից թիմի դարպասապահի ամրությունը։ Կարող է և խաղի ընթացքում գոլի հեղինակ դառնալ և հաջողության հասնել ստանդարտ դիրքից կատարած հարվածից։ Բացի դրանից է, եթե կարիքը կա Վլադիմիրը կխաղա այնպես, ինչպես ոչ ոք չի սպասում, կտանի ողջ թիմին իր հետևից և երկրպագուների սրտերում հանգստություն կառաջացնի»[2]։

Ալեքսանդր Դվոյնիսյուկ, Նիկոլաևյան լուրեր թերթի լրագրողը, այսպես է բնութագրել ֆուտբոլիստին․ «հենակետայինին առաձնացնում է խաղում անսպասելիությունը, ճկունությունը և մրցացկի եզրը կտրելու կարողությունը։ Գումարած այս ամենին բարձր մակարդակի վրա գտնվող տեխնիկան և խոցելի հարվածը»։

Ընտանեկան վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Կնոջ անունը Ալյոնա է։ Ալեքսանդրի որդին հանդես է գալիս Ուկրաինայի սիրողական ակումբներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «50 лучших. Кривбасс (часть вторая)» (ռուսերեն)։ Василий Гнатюк, Football.ua։ 2010-03-12։ Արխիվացված օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2018-08-22 
  3. 3,0 3,1 «Николаевский футболист и тренер Владимир Пономаренко отметил своё сорокалетие!» (ռուսերեն)։ Вадим Серый, «Николаевские новости»։ 2012-10-29։ Արխիվացված օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2018-08-22 
  4. ««Здесь были «туристы», — Федорчук о трансферной политике «Николаева» до его прихода» (ռուսերեն)։ «НикСпорт»։ 2013-09-21։ Արխիվացված օրիգինալից 2014-01-30-ին։ Վերցված է 2018-08-22 
  5. ««Кривбасс»: пять лучших сезонов перед банкротством» (ռուսերեն)։ Чемпионат.com։ 2013-06-11։ Արխիվացված օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2018-08-22 
  6. ««Кривбасс» распродаётся?» (ռուսերեն)։ Чемпионат.com։ 2001-12-18։ Արխիվացված օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2018-08-22 
  7. «Владимир Пономаренко в донецком «Металлурге»» (ռուսերեն)։ Михаил Юрьев, газета «Команда»։ 2001-12-22։ Արխիվացված օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2018-08-22 
  8. «Пономаренко вызван в сборную Украины» (ռուսերեն)։ Пресс-служба ФК «Металлург»։ 2002-05-11։ Արխիվացված օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2018-08-22 
  9. «Пономаренко и Яксманицкий усилят «Кривбасс»» (ռուսերեն)։ Пресс-служба ФК «Металлург»։ 2004-03-19։ Արխիվացված օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2018-08-22 
  10. «Владимир Пономаренко стал тренером «Кривбасса»» (ռուսերեն)։ «Спорт-Экспресс» в Украине։ 2005-04-06։ Արխիվացված օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2018-08-22 
  11. «Владимир Пономаренко назначен исполняющим обязанности главного тренера МФК «Николаев»» (ռուսերեն)։ «Николаевские новости»։ 2013-11-03։ Արխիվացված օրիգինալից 2014-01-30-ին։ Վերցված է 2018-08-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Двойнисюк, Александр. Есть «четвертак» : статья // Николаевские новости. — 1997. — № 49 (138) (30 Սեպտեմբերի). — С. 3.
  • Двойнисюк, Александр. Пономаренко — 200! : статья // Николаевские новости. — 1997. — № 61 (150) (11 Նոյեմբերի). — С. 5.
  • Двойнисюк, Александр. Владимир Пономаренко — лучший футболист Николаева : статья // Николаевские новости. — 1997. — № 67 (156) (2 Դեկտեմբերի). — С. 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]