Վլադիմիր Չխիկվաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Չխիկվաձե
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 28, 1945(1945-12-28) (78 տարեկան) կամ 1950
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Viktor Chkhikvadze?
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Վլադիմիր Չխիկվաձե (ռուս.՝ Влади́мир Ви́кторович Чхиква́дзе, դեկտեմբերի 28, 1945(1945-12-28) կամ 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1969 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1969-1973 թվականներ՝ Կոլումբիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1976-1979 թվականներ՝ Անգոլայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1987-1989 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կադրերի և ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետի տեղակալ։
  • 1990-1996 թվականներ՝ Բարսելոնայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 1996-1998 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության սոցիալական և նյութական զարգացման վարչության պետ։
  • 1999-2000 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվական ապահովման դեպարտամենտի տնօրեն։
  • 2000 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2005 թվականի մարտի 29-ը Չիլիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2005-2008 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտպանության դեպարտամենտի տնօրեն։
  • 2008 թվականի մայիսի 5-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը Լիտվայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1999 թվականի սեպտեմբերի 28)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2013 թվականի հունվարի 21)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]