Jump to content

Վլադիմիր Շեկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Շեկոյան
Ծնվել էփետրվարի 9, 1942(1942-02-09) (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմանրէաբան և իմունաբան
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գործունեության ոլորտԻմունոլոգիա
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1978) և պրոֆեսոր (1982)
Պարգևներ

Վլադիմիր Արմենակի Շեկոյան (փետրվարի 9, 1942(1942-02-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարէաբան, իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1982): ՀՀ ԲԳԱ անդամ (2003): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2010):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Շեկոյանը ծնվել է 1942 թվականին Երևանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1966 թվականից աշխատում է նույն ԲՈՒՀ-ում, 1979-1982 թվականներին ընտրվել է ինստիտուտի արհկոմիտեի նախագահ, 1986 թվականից ղեկավարում է Երևանի պետական բժշկական համալսարանի մանրէաբանության, իմունաբանության և վիրուսաբանության ամբիոնը[1], միաժամանակ, 1983-1991 թվականներին եղել է բուժական ֆակուլտետի դեկան, 2002-2011 թվականներին` ՀՊԲՀ պրոռեկտոր։ 1995 թվականից ՀՀ համաճարակաբանների ընկերակցության խորհրդի փոխնախագահն է, պաշտպանական մասնագիտական և մի շարք գիտա­կան հանդեսների խմբագրական խորհուրդ­ների անդամ է[2]։

Շեկոյանի գիտական գործունեությունը նվիրված է նյարդային և իմուն համակարգերի փոխազդեցության դերի ուսումնասիրությանը իմունաբանական պրոցեսներում։ Հիմնավորել է ենթատեսաթմբի կարգավորող ազդեցությունը միակորիզ ֆագոցիտային համակարգի բջիջների և նրանց լիզոսոմային ապարատի ֆունկցիոնալ ակտիվության վրա։ Ուսումնասիրել է նյարդաակտիվ ամինաթթուների (ԳԱԿԹ) ու լիմֆոցիտների փոխազդեցության նշանակությունը ֆիզիոլոգիական և ախտաբանական շարժընթացներում, նաև խառը վերքային վարակների ընթացքի առանձնահատկությունների ախտածնային մեխանիզմները[2]։

Հեղինակ է շուրջ 140 ուսումնագիտական հրապարակումների, այդ թվում՝ մենա­գրու­թյան, երեք դա­սագրքի և մի շարք ուսումնական ձեռնարկների։

  • «Բժշկական մանրէաբանություն, իմունաբանություն և վիրուսաբանություն» (1991, դասագիրք)
  • Регуляция защитных функций организма, Л., 1982.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բժշկական մանրէաբանության ամբիոն». www.ysmu.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.