Վլադիմիր Հայրապետյան (գրող-երգիծաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Հայրապետյան
Ծնվել էապրիլի 14, 1950(1950-04-14)
ԾննդավայրԱղստև, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 6, 2019(2019-07-06) (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և երգիծաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1971)
ԱնդամակցությունՀԳՄ
Վլադիմիր Հայրապետյան Վիքիդարանում

Վլադիմիր Գաբրիելի Հայրապետյան (ապրիլի 14, 1950(1950-04-14), Աղստև, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 2019(2019-07-06), Երևան, Հայաստան) գրող-երգիծաբան, հրապարակախոս, մանկագիր է, ՀԳՄ անդամ՝ 1989 թվականից։ Եղել է հայ երգիծաբանների ընկերակցության համանախագահը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 14-ին, Աղստա‎ֆա քաղաքում։ 1971 թվականներին ավարտել է Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1971-72 թվականներին ուսուցչություն Ապարանում, 1973-74 թվականներին՝ Վեդիում։ 1974-2006 թվականներին աշխատել է ՀՀ Ներքին գործերի համակարգում (ուղղիչ աշխատանքային հիմնարկներ, ՆԳՆ շտաբ, ՆԳՆ պահպանության ծառայություն)։ Ոստիկանության փոխգնդապետ է։

Նրա երգիծական մանրապատումները, պատմվածքները տպագրվել են հանդեսներում, գրական մամուլում։ Կատարել է մի շարք թարգմանություններ (Վիսոցկի, Բրոդսկի, պարսկական պոեզիա)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիրիկական ընդմիջում, Եր., 1988[3]:
  • Նորագույն կատակարան, Եր., 1992[4]:
  • Մենք ենք, մեր սառելը, Եր., 1999[5]:
  • ՀումՕր, Եր., 2002[6]:
  • Օրենք ծիծաղի մասին, Եր., 2005[7]։
  • Հումորս արև, Եր., 2009[8]:
  • Հոգու ճեպանկար, Եր., 2010[9]:
  • Փշալարերի այս ու այն կողմում, Եր., 2013[10]:
  • Պապիկի հեքիաթները, Եր., 2014[11]:
  • Հայաստան ասելիս, Եր., 2016:
  • Մեսսաներ հոգու և հրաժեշտի, Եր., 2016:
  • Իններորդ երկինք, Եր., 2016:
  • Օրագիր մեկ օրում, Եր., 2021:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ «Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  2. «Айрапетян Владимир Габриэлович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  3. Հայրապետյան, Վլադիմիր Գաբրիելի (1988). Կարճիկյան, Համլետ Թորգոմի; Մուղնեցյան, Վահագն Մարտինի (eds.). Լիրիկական ընդմիջում։ Երգիծական պատմվածքներ. Երևան: Սովետական գրող.
  4. Հայրապետյան, Վլադիմիր Գաբրիելի; Արյան, Վան Արշալույսի (1992). Նորագույն կատակարան։ Երգիծական պատումներ և պատմվածքներ. Երևան: Առագաստ.
  5. Հայրապետյան, Վլադիմիր Գաբրիելի (1999). Հայրապետյան, Ջ (ed.). Մենք ենք, մեր սառելը։ Երգիծական մանրապատումներ. Երևան: Հայաստան.
  6. Հայրապետյան, Վլադիմիր Գաբրիելի (2002). ՀումՕր։ Երգիծական պատմվածքների ժողովածու. Երևան: Ոսկան Երևանցի. ISBN 9789993000198.
  7. Հայրապետյան, Վլադիմիր Գաբրիելի (2005). Օրենք ծիծաղի մասին։ Երգիծական. Երևան: Վան Արյան. ISBN 9789994138401.
  8. Հայրապետյան, Վլադիմիր Գաբրիելի (2009). Հումորս արև։ Երգիծական պատմվածքներ. Երևան: Արտագերս.
  9. Հայրապետյան, Վլադիմիր Գաբրիելի (2010). Հոգու ճեպանկար։ Չափածո և արձակ ստեղծագործություններ. Երևան: ՀԳՄ հրատ. ISBN 9789939580876.
  10. AuroSystem.com (2013 թ․ հոկտեմբերի 2). «Նոր գիրք.«Փշալարերի այս ու այն կողմում»». ՀՐԱՊԱՐԱԿ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  11. Հայրապետյան, Վլադիմիր Գաբրիելի (2014). Բաղդասարյան, Դ (ed.). Պապիկի հեքիաթները։ Մանկական բանաստեղծություններ. Երևան: Ա. հ. ISBN 9789939012872.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հայրապետյան (գրող-երգիծաբան)» հոդվածին։