Վլադիմիր Կուլիշով
Վլադիմիր Կուլիշով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1957 (62 տարեկան) |
Ծննդավայր | Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ազգային ավիացիոն համալսարան և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | «Ռազմական ծառայությունների համար» շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Q4287005? Q4287108? Q4286985? Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For the Return of Crimea"? «200 տարի ՆԳՆ Ռուսաստան» մեդալ և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան |
Վլադիմիր Գրիգորիի Կուլիշով (հուլիսի 20, 1957, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական հատուկ ծառայության գործիչ, բանակի գեներալ, ՌԴ ԱԴԾ տնօրենի տեղակալ, ԱԴԾ սահմանապահ զորքերի ղեկավար (2013 թվականի ապրիլի 11-ից):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1957 թվականի հուլիսի 20-ին: 1979 թվականին ավարտել է Կիևի ազգային ավիացիոն համալսարանը, աշխատել է Ռոստովի քաղաքացիական ավիացիայի № 412 գործարանում: 1982 թվականի օգոստոսից ծառայում է պետանվտանգության մարմիններում: Ավարտել է Ֆ. Դերժինսկու անվան ԽՍՀՄ ՊԱԿ Բարձրագույն դպրոցը: 2000 թվականից աշխատել է Ռուսաստանի ԱԴԾ կենտրոնական ապարատում: 2003 թվականի հուլիսին դարձել է Ռուսաստանի ԱԴԾ Սարատովի շրջանի վարչության պետ: 2004 թվականից Ռուսաստանի ԱԴԾ ահաբեկչության դեմ պայքարի 2-րդ վարչության պետի առաջին տեղակալ, հետագայում Ռուսաստանի ԱԴԾ Չեչենական հանրապետության վարչության պետ: 2008 թվականի օգոստոսից 2013 թվականի մարտը եղել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրենի տեղակալը և Միջազգային հակաահաբեկչական կոմիտեի Ռուսական բաժնի ղեկավար: 2013 թվականի ապրիլի 11-ից Ռուսաստանի ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալն է և Սահմանապահ ծառայության ղեկավարը:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իննա Կուլիշովան (կինը) ապրում և աշխատում է Մոսկվայում:
Ռոման Վիկտորովիչը (թոռը) որդեգրվել է պապի կողմից ծնողների հրաժարվելուց հետո, նա ապրում և աշխատում է Կալինինգրադում: