Վլադիմիր Բուրով
Վլադիմիր Բուրով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1939 (84 տարեկան) |
Ծննդավայր | Ալապաևսկ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Վլադիմիր Բուրով (ռուս.՝ Владимир Васильевич Буров, դեկտեմբերի 24, 1939, Ալապաևսկ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Բուրովը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 24-ին, Ուրալի Ալապաևսկ քաղաքում։ 1960-1966 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։ Ավարտել է ինստիտուտը Յուրի Նեպրինցևի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Վլադիմիր Լենինը գյուղում»[2] պատմական նկարը։
1966 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է ժանրային նկարներ, դիմանկարներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ Դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Ստեղծագործությունների համար բնորոշ է ժամանակակիցների կերպարանքի վերածումը, որոնք բացահայտվում են նկար–դիմանկարի սյուժետային զարգացմամբ։ «Մայիսը. 1945 թվական. Հաղթանակը»[3] (1965 թվական), «Այգում» (1974 թվական), «1946 թվական. Մայրը»[4] (1975 թվական), «Աշնանային նատյուրմորտը»[5] (1978 թվական), «Ռուսական գյուղական թանգարան-արգելոցի հիմնադիր Ի․ Սամոյլովի դիմանկարը»[6], «Աշունը այգում»[7] (երկուսն էլ՝ 1980 թվական), «Բարեկենդանը» (1981 թվական), «Մայրերի դիմանկարը» (1983 թվական), «Հնագրավաճառի խանութը»[3] (1985 թվական), «Սև հաղարջը» (1988 թվական), «Լքյալ գյուղը» (1992 թվական), «Մեր տոնը․ բարեկենդանը»[8] (2002 թվական) նկարների հեղինակն է։
Վլադիմիր Բուրովը Պետրովսկայայի գիտությունների և արվեստի իրական անդամ է[9]։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975 թվական՝ (Լենինգրադ) Մեր ժամանակորդը․ լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1978 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1980 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1991 թվականի փետրվար (Փարիզ) «Ռուս նկարիչների» ցուցահանդես։
- 1997 թվական՝ (Սանկտ Պետերբուրգ) Ժամանակի կապ․ 1932-1997 թվականներ․ Լենինգրադի նկարիչների միության անդամները։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.19.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.96.
- ↑ 3,0 3,1 Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — С.33.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.12.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.6.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.284.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.11.
- ↑ Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Петрополь, 2003. — С.179.
- ↑ Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — С.32-33.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.12.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.6.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.11.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.19.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.284.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Петрополь, 2003. — С.179.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.96.
- Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — С.32-33.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 197 à 199.