Վիքիպեդիա:Հոդվածների օգնական/Աղբյուրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ
Աղբյուրների օրինակներ

Վստահելի աղբյուրներ

  • Գրքեր
  • Թերթեր
  • Հեղինակավոր ամսագրեր
  • Ակադեմիական հրատարակություններ

Ոչ վստահելի աղբյուրներ

  • Բլոգներ
  • Սոցիալական ցանցեր
  • «Իմ իմացածը»
  • Ցանկացած աղբյուր, որը հնարավոր չէ ստուգվի այլ մասնակցի կողմից

Վիքիպեդիայում տեղ գտած ցանկացած տեղեկություն պետք է լինի հավաստի և ստուգելի։

Փաստերը, տեսակետները, տեսություններն ու փաստարկներ կարող են ընդգրկվել հոդվածում միայն այն դեպքում, եթե դրանք նախկինում հրապարակվել են վստահելի և հեղինակավոր աղբյուրներում։ Աղբյուրները պետք է լինեն տվյալ առարկայից անկախ և ճիշտ։ Աղբյուրների հղումները Վիքիպեդիայի առանցքային դրույթներից մեկն են։ Առանց աղբյուրի ցանկացած նյութ կարող է վիճարկվել և ջնջվել։

Նշում․ Վիքիպեդիայի հոդվածները հեղինակավոր աղբյուրներ չեն համարվում (թեև դու կարող ես պատճենել համապատասխան աղբյուրներն այլ հոդվածներից)։

Լավ աղբյուրներ՝

  1. ունեն լավ համբավ և հարգված են,
  2. ոչ մի կերպ փոխկապակցված չեն հոդվածի առարկայի հետ,
  3. ստուգելի են։


Եթե քո հոդվածը չի ապահովորում վստահելի, հեղինակավոր և անկախ աղբյուրներ, ապա այն կարող է ջնջվել։


Քո հոդվածն ունի՞ աղբյուրներ