Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Ընդհանուր նշանակալիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3. Նշանակալիություն
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ
Նշանակալիություն

Առարկան կամ թեման նշանակալի է, եթե այն բավականին մանրամասն ներկայացված է հեղինակավոր չեզոք երկրորդական աղբյուրներում:

Վիքիպեդիա:Նշանակալիություն

Վիքիպեդիան հանրագիտարան է։ Հետևաբար, որպեսզի հոդվածը համարվի հանրագիտարանային, պետք է պատմի բավականին նշանակալի առարկայի մասին։

Առարկան նշանակալի է, եթե ներկայացվում է բազմաթիվ չեզոք և վստահելի աղբյուրներով։ Բոլոր առարկաները պետք է ունենան նշանակալիության չափանիշների նվազագույն մակարդակ, որպեսզի իրենց մասին հոդվածը տեղ գտնի Վիքիպեդիայում։ Այդ պահանջը ներառում է անհրաժեշտ քանակով աղբյուրներ՝ ստուգելի և հանրագիտարանային հոդված ունենալու համար։

Ինչ Վիքիպեդիան չէ Բացի նշանակալիության վերոնշյալ չափանիշներից, առարկան պետք է լինի հանրագիտարանային ինքն իրենով։ Հիշի՛ր, որ ոչ բոլոր նշանակալի առարկաներն են հանրագիտարանային․ հաճախ տրվող հարցերը, համակարգչային խաղերի ընթացքը, ուղեցույցները, բառարանային սահմանումները հանրագիտարանային չեն։ Տե՛ս «Ինչ Վիքիպեդիան չէ»։


Քո հոդվածը համապատասխանո՞ւմ է նշանակալիության չափանիշներին