Jump to content

Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Կազմակերպություն/Բովանդակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
5. Բովանդակություն
6. Ավարտ
Հեղինակային իրավունք
Ուշադրություն
Ուշադրություն
Տեքստը մի՛ պատճենիր այլ կայքերից կամ աղբյուրներից (Կան որոշ բացառություններ․[1][2][3]մեջբերման տեսքով ներկայացված մի քանի բառերը նորմալ են)։

Քո հոդվածը չպետք է խախտի հեղինակային իրավունքները։

Մի՛ պատճենիր և մի՛ ավելացրու տեքստ այլ կայքերից և աղբյուրներից, եթե դա ձևակերպված մեջբերում չէ[3]։ Հեղինակային իրավունքը խախտող հոդվածները հնարավորինս շուտ կհեռացվեն։[1] Հոդվածները գրի՛ր ինքդ և քո բառերով[2]։ Նորմալ է, որ քո տեքստը կատարյալ չէ, փոքր-ինչ ուշ կարելի է այն ուղղել։ Հեղինակային իրավունքների մասին պետք է հիշել նաև պատկերներ վերբեռնելիս[4]։

Նշանակալիությունը պետք է ցույց տրվի։

Նախորդ քայլին ներկայացվեց, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի առարկան նշանակալի ճանաչվելու համար։ Համոզվի՛ր, որ ընթերցողը, կարդալով քո հոդվածը, կհասկանա, թե ինչու է առարկան նշանակալի։

Քո հոդվածը պետք է չեզոք լինի։

Վիքիպեդիայի հոդվածները պետք է արտացոլեն չեզոք տեսակետ։ Չնայած որ առարկայի քննադատությունը և գնահատականը ընդունելի է, քո հոդվածը պետք է թեման նկարագրի չեզոք կողմից։ Գրի՛ր միայն փաստերի մասին․ ավելի լավ է ներառել արդեն հրապարակված կողմնակի կարծիքները, քան գրել սեփականը։ Հոդվածը պետք է նկարագրի բոլոր էական տեսակետներն արդար և համաչափ։ Առարկային ամբողջովին քննադատող հոդվածները կարող են հեռացվել, իսկ փառաբանող հոդվածները՝ ուրիշների կողմից ամբողջովին խմբագրվել։


Քո հոդվածը համապատախանո՞ւմ է այս պահանջներին

Ծանոթագրություններ
  1. 1,0 1,1 Կան որոշ կայքեր և այլ աղբյուրներ, որտեղից կարելի է տեղեկատվություն պատճենել․ այդ աղբյուրները պետք է լինեն հանրային սեփականության կամ Վիքիմեդիայի հետ համատեղելի թույլատրագրով (այդ դեպքում անհրաժեշտ է պատշաճ հղում կատարել հեղինակին և աղբյուրին)։
  2. 2,0 2,1 Եթե դու տիրապետում ես նախկինում հրապարակված նյութին կամ իրավունք ունես այն օգտագործել, թույլտվությունը պետք է ստուգվի։
  3. 3,0 3,1 Թույլատրվում է վերցնել փաստեր (փաստացի տեղեկատվություն) հոդվածի առարկայի մասին։
  4. Պատկերազարդումը լավ է, բայց եթե այդ պատկերները դու չես ստեղծել, կարող են խնդիրներ առաջանալ հեղինակային իրավունքի հետ։ Դու կարող ես համապատասխան պատկերներ փնտրել Վիքիպահեստում։