Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Պատրաստ է
Արտաքին տեսք
Առա՜ջ
- Սևագիր։ Եթե դու Վիքիպեդիայում գրանցվել ես վերջերս կամ քեզ ժամանակ է պետք Վիքիպեդիայի կանոնակարգերին համապատասխանող հոդված ստեղծելու համար, կարող ես քո մասնակցային էջում ստեղծել ավազարկղ (սևագրության էջ)։ Հետագայում հոդվածը պատրաստ լինելուն պես կարող ես տեղափոխել հիմնական անվանատարածք։
- Ստեղծել հենց հիմա։ Տեղադրի՛ր քո հոդվածը Վիքիպեդիայում հենց հիմա։ Ուշադրություն․ եթե քո հոդվածը դեռևս պատրաստ չէ, այն կարող է ջնջվել։ Եթե դա տեղի ունենա, սրտիդ մոտ մի՛ ընդունիր և փորձի՛ր կրկին, բայց ինչպես կարգն է։
Սևագրությունն ավազարկղում Ստեղծի՛ր և հոդվածը պատրաստ լինելուն պես տեղափոխի՛ր հիմնական անվանատարածք։ Սեղմի՛ր Ստեղծել կոճակը։ |
Ստեղծե՛լ հիմա Հոդվածն անմիջապես կդառնա բոլորին հասանելի։ Գրի՛ր հոդվածի անվանումը։ |
Ի՞նչ կլինի հետո։ Երբ հաջորդ էջում սեղմես «Պահպանել» կոճակը, հոդվածը կհայտնվի Վիքիպեդիայում կամ քո ավազարկղում։
Երբ քո հոդվածը ստեղծվի, մյուս մասնակիցները կգնահատեն․
- Վիքիպեդիայի հոդվածի առարկայի համապատասխանությունը,
- Առարկայի նշանակալիությունը և այն, թե ինչպես է նշանակալիությունը ներկայացված հոդվածում,
- Ներկայացված աղբյուրների որակը,
- Հեղինակային իրավունքի հնարավոր խախտումը,
- Շարադրանքի չեզոքությունը։
Եթե բոլոր չափանիշներով գնահատումը լինի դրական, ապա հոդվածը կունենա բոլոր հնարավորությունները պահպանվելու և համայնքի կողմից ընդունվելու համար։ Եթե ոչ, քո հոդվածը կարող է արմատապես փոխվել կամ նույնիսկ ջնջվել։