Jump to content

Վիքիպեդիա:Հոդվածների օգնական/Բովանդակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
5. Բովանդակություն
6. Ավարտ
Հեղինակային իրավունք
Ուշադրություն
Ուշադրություն
Տեքստը մի պատճենեք այլ կայքերից (Կան որոշ բացառություններ․[1][2][3]մեջբերման տեսքով ներկայացված մի քանի բառերը նորմալ են)։

Ձեր հոդվածը չպետք է խախտի հեղինակային իրավունքները։

Մի պատճենեք և մի ավելացրեք տեքստ այլ կայքերից, եթե դա ձևակերպված մեջբերում չէ[3]։ Հեղինակային իրավունքը խախտող հոդվածները անպատճառ կհեռացվեն որքան հնարավոր է շուտ։[1] Հոդվածներ գրեք ինքներդ և Ձեր բառերով[2]։ Նորմալ է, որ Ձեր տեքստը կատարյալ չէ, փոքր-ինչ ուշ կարելի է այն ուղղել։ Հեղինակային իրավունքների մասին պետք է հիշել նաև պատկերներ ներբեռնելիս[4]։

Նշանակալիությունը պետք է ցույց տրվի։

Նախորդ քայլին ներկայացվեց, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի օբյեկտը, որպեսզի նշանակալի ճանաչվի։ Համոզվեք, որ ընթերցողը՝ կարդալով ձեր հոդվածը, կհասկանա, թե ինչու է օբյեկտը նշանակալի։

Ձեր հոդվածը պետք է չեզոք լինի։

Վիքիպեդիայի հոդվածները պետք է արտացոլեն չեզոք տեսակետ։ Չնայած, որ օբյեկտի նկատմամբ քննադատությունը և գնահատանքը ընդունելի է, Ձեր հոդվածը պետք է թեմային մոտենա չեզոք կողմից։ Գրեք միայն փաստերի մասին․ ավելի լավ է ներառել արդեն հրապարակված կողմնակի կարծիքներ, քան գրել սեփականը։ Հոդվածը պետք է նկարագրի բոլոր էական տեսակետներն արդար և համաչափ։ Օբյեկտին ամբողջովին քննադատող հոդվածները կարող են հեռացվել, իսկ փառաբանող հոդվածները՝ ուրիշների կողմից ամբողջովին խմբագրվել։


Ձեր հոդվածը համապատախանո՞ւմ է այս պահանջներին

Ծանոթագրություններ
  1. 1 2 Կան որոշ կայքեր (և այլ աղբյուրներ), որտեղից կարելի է տեղեկատվություն պատճենել․ այդ աղբյուրները պետք է գտնվեն հանրային սեփականության կամ Վիքիմեդիայի հետ համատեղելի լիցենզիայի տակ (այդ դեպքում անհրաժեշտ է պատշաճ վերագրում)։
  2. 1 2 Եթե Դուք տիրապետում եք նախկինում հրապարակված նյութին կամ իրավունք ունեք այն օգտագործել, թույլտությունը պետք է ստուգվի։
  3. 1 2 Թույլատրվում է վերցնել փաստեր (փաստացի տեղեկատվությում) հոդվածի օբյեկտի մասին։
  4. ↑ Պատկերազարդումը լավ է, բայց եթե այդ պատկերները ստեղծված են ոչ ձեր կողմից, կարող են խնդիրներ առաջանալ հեղինակային իրավունքի հետ։ Դուք կարող եք փնտրել համապատասխան պատկերներ Վիքիպեդիայում կամ Վիքիպահեստում։