Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մարտ 2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Art + Feminism

Հարգելի՛ խմբագիրներ, en:Art + Feminism խմբի կողմից առաջարկ կա միանալու մարտ ամսվա ընթացքում տեղի ունենալիք առցանց խմբագրաթոններին: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում կունենանք «Կանայք արվեստում» խորագրով արշավ և «20-րդ դարի թիֆլիսահայ կին արվեստագետները», «Արփենիկ Նալբանդյան» (այս երկու խմբագրաթոնները տեղի կունենան Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում), «Կանանց նվիրված հուշարձաններ Հայաստանում» (լուսանկարչական) խմբագրաթոններ:

Հարգանքով՝ --Armineaghayan (քննարկում) 09:04, 24 Փետրվարի 2019 (UTC)
Կողմ Շատ հետաքրքիր առաջարկությունն է, մեզ անհրաժեշտ ոչ միայն լայնացնել, այլ նաև խորացնել գործողությունը այս ասպարեզում։ Կարելի է ավելի մանրամասն նկարագրել արվեստի ստեղծագործություններ Տվյալներում ու Պահեստում։ - Kareyac (քննարկում) 14:06, 24 Փետրվարի 2019 (UTC)
Կողմ, հրաշալի նախաձեռնություն է--Օmıcrօn 14:35, 24 Փետրվարի 2019 (UTC)
Արմինեի հետ այս թեմատիկայով էլի ենք համագործակցել ու շատ լավ արդյունք ենք ունեցել, ու սա չի զիջի մնացածին: Քանի որ վերը նշված թեմաներով շատ եմ հետաքրքրված՝ միանշանակ մասնակցելու եմ: Շնորհակալություն, Արմինե ջան:--տօնջ 15:23, 24 Փետրվարի 2019 (UTC)
Կողմ, Հետաքրքիր նախաձեռնություն է։ Ես շատ եմ կարևորում այսպիսի խմբագրաթոնները։ Հարգանօք՝ --Գևորգ💬 12:02, 25 Փետրվարի 2019 (UTC)
Կողմ Ողջունելի և ուսանելի խմբագրաթոն կլինի։ Սիրով կմասնակցեի--Ապատ63 (քննարկում) 19:53, 25 Փետրվարի 2019 (UTC)
Կողմ Կանանց մասին խմբագրաթոները միշտ հետաքրքիր են եղել, սիրով կմասնակցենք։--Արարատ Թրվանց (քննարկում) 12:27, 26 Փետրվարի 2019 (UTC)

Նախագծի հակասելը Վիքիպեդիայի կանոնակարգին

Հարգելի՛ համայնք և կոորդինատոր Armineaghayan, նկատեցի, որ նախագիծը քննարկման դրվել է փետրվարի 24-ին և մեկնարկել մարտի 1-ին։ Ըստ «Վիքիպեդիայի կանոնակարգ» օրենքի՝ նախագիծը կարող էր մեկնարկել քվեարկության սկսելուց երկու շաբաթ անց (մարտի 9-ից ոչ շուտ): Որքանո՞վ է իրավաչափ նախագծի մեկնարկը և արդյո՞ք այն չպետք է կասեցվի և սկսվի ճիշտ ժամկետում։ Շնորհակալություն--Օmıcrօn 11:03, 2 Մարտի 2019 (UTC)[reply]

Հարգելի Omicroñ'R, շնորհակալություն, որ նկատել եք ժամկետների անհամատեղեիությունը: Խնդրում եմ կանոնակարգը հղումով նշեք, որ ես էլ ծանոթանամ: --Armineaghayan (քննարկում) 11:11, 2 Մարտի 2019 (UTC)[reply]
Ահա, Արմինե ջան։ Քաղվածում եմ՝
Նախագծի սկիզբ: Ցանկացած նոր նախագիծ սկսելուց առաջ այն պետք է քննարկման դրվի Խորհրդարանում՝ նախագծի և նախագծի ընթացքի համառոտ նկարագրությամբ։ Նախագիծը սկսելու համար, այն պետք է համայնքի կողմից ստանա 80% կողմ հիմնավորված ձայներ: Քննարկման և քվեարկության տևողությունը 2 շաբաթ է։

:

Կարծում եմ նախագծի գործունեությունը պետք է կասեցվի և սկսվի միայն մարտի 9-ից հետո։ Շնորհակալություն փոխըմբռնման համար--Օmıcrօn 11:20, 2 Մարտի 2019 (UTC)[reply]

Շնորհակալություն դիտարկման համար--Armineaghayan (քննարկում) 11:24, 2 Մարտի 2019 (UTC):[reply]
@GeoO, խնդրում եմ սայթնոթիսից հեռացնես/թաքցնես նախագծի մասին ծանուցումը, ինչպես որ ավելացրել ես՝ մինչ կանոնակարգով նախատեսված ժամկետի ավարտը։--Emptyfear (քննարկում) 08:24, 3 Մարտի 2019 (UTC)[reply]

Կարմիր-կապույտ հղումներ

Հարգելի մասնակիցներ, խնդրում եմ կարմիր ներքին հղումներում արհեստականորեն ուրիշ՝ օտարալեզու Վիքիպեդիային հղում ավելացնելով չկապտեցնել։ ։ Այսպիսի փոփխությունները կբերեն միայն նրան, որ հայերեն Վիքիպեդիայում չեղած հոդվածների հղումները կկապտեն՝ կստեղծեն պատրանք, թե հոդվածը կա, այնինչ հղմանը սեղմելիս դա կտանի օտարալեզու Վիքիպեդիա, ինչը որ մեր մոտ չենք անում։ Սա ընդունված է ռուսերեն Վիքիպեդիայում և հաճախ այնտեղից թարգմանողներն են ներմուծում։ Սա Հայերեն Վիքիպեդիայում քննարկումներով որոշված գործելակերպ է, որը կարծես թե մեր կանոնակարգում ֆիքսված չէ, և անպայման պետք է ավելացնել։ Կանոնակարգում նկարագրված է նախագծից-նախագիծ հղում տալը, որը հաճախ քննարկումներում օգտագործվում է, բայց պետք է նշվի, որ հոդվածներում դա կիրառել չի կարելի։--BekoՔննարկում 08:03, 9 Մարտի 2019 (UTC)[reply]

Հոդվածներ Երևանի դրամատիկական թատրոնի տրամադրած նյութերով

Հարգելի մասնակիցներ, Երևանի դրամատիկական թատրոնը դերասաններին, թատրոնին և ներկայացումներին վերաբերող նյութեր է տրամադրում։ Անցյալ ամսվա տրամադրած ներկայացումների պաստառները բեռնվել են։ Նյութերը դանդաղ են տրամադրվում, և քանի որ նոր նյութեր են հայտնվել, ապա տեսածրելուց հետո կտեղադրենք, առանձին հարթակում և կարելի է այնտեղից օգտվելով բարելավել կամ ստեղծել հոդվածներ։ Հետաքրքրված մասնակիցները կարող են մասնակցել համագործակցությանը։--BekoՔննարկում 08:21, 9 Մարտի 2019 (UTC)[reply]

Հայաստանի գյուղերի հոդվածների բարելավում

Կարմիր-կապույտ հղումներ

Հարգելի մասնակիցներ, խնդրում եմ կարմիր ներքին հղումներում արհեստականորեն ուրիշ՝ օտարալեզու Վիքիպեդիային հղում ավելացնելով չկապտեցնել։ ։ Այսպիսի փոփխությունները կբերեն միայն նրան, որ հայերեն Վիքիպեդիայում չեղած հոդվածների հղումները կկապտեն՝ կստեղծեն պատրանք, թե հոդվածը կա, այնինչ հղմանը սեղմելիս դա կտանի օտարալեզու Վիքիպեդիա, ինչը որ մեր մոտ չենք անում։ Սա ընդունված է ռուսերեն Վիքիպեդիայում և հաճախ այնտեղից թարգմանողներն են ներմուծում։ Սա Հայերեն Վիքիպեդիայում քննարկումներով որոշված գործելակերպ է, որը կարծես թե մեր կանոնակարգում ֆիքսված չէ, և անպայման պետք է ավելացնել։ Կանոնակարգում նկարագրված է նախագծից-նախագիծ հղում տալը, որը հաճախ քննարկումներում օգտագործվում է, բայց պետք է նշվի, որ հոդվածներում դա կիրառել չի կարելի։--BekoՔննարկում 08:03, 9 Մարտի 2019 (UTC)[reply]

Վիքիպեդիա:Ներքին հղումներ

Հրավիրում եմ կարծիք հայտնել քննարկման էջում։ - Kareyac (քննարկում) 11:10, 10 Մարտի 2019 (UTC)[reply]

CEE spring

Հարգելի համայնք մարտի 21-ից սկսում է ամենամյա միջազգային CEE spring համագործակցությունը։ Որի ընթացքում ընթացքում կարող ենք ստեղծել և բարելավել հոդվածներ Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ: Մրցույթին մասնակցելու են մեկ տասնյակից ավելի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վիքիհամայնքներ։ Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտեցմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։ Մրցույթ-համագործակցությունը ավարտվում է մայիսի 31-ին։

Մեզ ինչ կառաջարկեն թարգմանելու դեռևս պարզ չէ։ Մենք կառաջարկենք այն հոդվածները, որոնք կան անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներում, եթե այս կետով առաջարկներ ունեք, ապա սիրով կընդունենք։ --BekoՔննարկում 07:10, 9 Մարտի 2019 (UTC)[reply]

Հրաշալի գաղափար է, սիրով կմասնակցեմ: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 09:29, 13 Մարտի 2019 (UTC)[reply]

Ժողովուրդ ջան, բարև։ Ճիշն ասած՝ վստահ էլ չեմ խորհրդարանում նման բան գրելու իրավունք ունեմ թե չէ։ Բայց ամեն դեպքում։ Հատկապես ՀՍՀ֊ից տեղափոխված մաթեմատիկական հոդվածների մեծ մասի դեպքում բանաձևերը կիսատ են բերվել, կամ նույնիսկ եթե բերվել են նորմալ չեն ֆորմատավորվել (օրինակի համար կարող են տեսնել այս խմբագրումը)։ Նման հոդվածները ավտոմատ գտնելու ձև չգիտեմ ես, բայց եթե հանդիպի խնդրում եմ հնարավորության դեպքում ավելացնել Մասնակից:ԱշոտՏՆՂ/մաթ էջում, ես լատեքսից գլուխ հանում եմ, ընթացքում ուղղեմ։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Առանձին մաթեմատիկային նվիրված նախագիծ չեմ ուզում ստեղծել, որովհետև չգիտեմ ինչքան մարդ կհետաքրքրվի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:12, 12 Մարտի 2019 (UTC)[reply]

New Wikipedia Library Accounts Available Now (March 2019)

Hello Wikimedians!

The TWL OWL says sign up today!

The Wikipedia Library is announcing signups today for free, full-access, accounts to published research as part of our Publisher Donation Program. You can sign up for new accounts and research materials on the Library Card platform:

  • Kinige – Primarily Indian-language ebooks - 10 books per month
  • Gale – Times Digital Archive collection added (covering 1785-2013)
  • JSTOR – New applications now being taken again

Many other partnerships with accounts available are listed on our partners page, including Baylor University Press, Taylor & Francis, Cairn, Annual Reviews and Bloomsbury. You can request new partnerships on our Suggestions page.

Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: sign up today!
--The Wikipedia Library Team 17:40, 13 Մարտի 2019 (UTC)

You can host and coordinate signups for a Wikipedia Library branch in your own language. Please contact Ocaasi (WMF).
This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.

Վիքիմեդիա Հայաստանի տարեկան պլան

Սիրելի վիքիհամայնք, ձեզ եմ ներկայացնում Վիքիմեդիա Հայաստանի տարեկան պլանի նախնական տարբերակը, որը Վիքիմեդիա Հայաստանի աշխատակազմը գրել է՝ հաշվի առնելով համայնքի, կազմակերպության խորհրդի ու անդամների հետ իրականացված քննարկումների արդյունքները և առաջարկները։

Այստեղ նկարագրված են միայն քննարկումների մասնակիցների կողմից նշված ընդհանուր ծրագրային խոշոր բաղադրիչները, իսկ ավելի մանրամասն մարտավարական լուծումները տեղ կգտնեն մանրամասն աշխատանքային պլանում։

Վերլուծելով մեր նախորդ տարիների տարեկան պլանները և ծրագրային ուղղությունները՝ անցյալ տարի՝ 2017-2018 ֆինանսական տարվա տարեկան պլանը ամփոփել ենք 4 ծրագրային ուղղությունների մեջ՝ որակյալ բովանդակություն, համայնք, կրթություն և արևմտահայերեն (կազմակերպական զարգացումը որպես լրացուցիչ՝ ոչ ծրագրային ուղղություն)։ Այս կառուցվածքը Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից արժանացել է մեծ հավանության՝ կարևորելով ծրագրերի միջև առկա փոխկապակցվածությունը և տրամաբանական կապերը։ Վիքիմեդիա Հիմնադրամը տարեկան ծրագրի այս ձևը բնորոշել է որպես օրինակելի և ցանկություն է հայտնել այս ձևաչափը խորհուրդ տալ Վիքիմեդիա մյուս կազմակերպություններին։

Տարեկան պլանը ներկայացվելու է Վիքիմեդիա Հիմնադրամին ֆինանսավորման նպատակով, որի պատճառով այն անգլերեն է։ Տարեկան պլանի նախնական տարբերակը կարող եք գտնել այստեղ

Խնդրում եմ կարդացեք և փաստաթղթում ներկայացրեք ձեր դիտարկումներն ու առաջարկները մինչև կիրակի օրը, ս․թ․ մարտի 24-ը ներառյալ։--Davit Saroyan (WMAM) (քննարկում) 13:40, 18 Մարտի 2019 (UTC)[reply]

Անձանց կատեգորիաների վերաբրեյալ կարևոր քննարկում

Հարգելի Վիքիհամայնք, ես և Kareyac-ը քննարկում են աձանց ըստ ազգության/երկրի դասակարգելու հարցը, շատ կարևոր թեմա Վիքիպեդիայի համար: Հրավիրում եմ բոլորիդ քննարկմանը մասնակցելու և արտահայտելու Ձեր կարծիքը: Այցելեք Վիքիպեդիայի քննարկում:Կատեգորիաների անվանում էջը:--Սամվելքննարկում 11:19, 20 Մարտի 2019 (UTC)[reply]