Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մայիս 2018
Սա նախկին քննարկումների արխիվ է։ Խնդրում ենք չխմբագրել այն։ Եթե ցանկանում ենք նոր քննարկում բացել կամ վերանայել նախկին քննարկումը, խնդրում ենք անցնել ներկա քննարկման էջ։ |
AdvancedSearch
Birgit Müller (WMDE) 14:54, 7 Մայիսի 2018 (UTC)
«Հայաստանի առաջին հանրապետություն-100» նախագիծ
Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։
Վաղվանից՝ մայիսի 17-ից, մեկնարկում է «Հայաստանի առաջին հանրապետություն-100» նախագիծը, որի ժամանակ Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները հոդվածներ են գրելու և բարելավելու Հայաստանի առաջին հանրապետության մասին: Նախագիծը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 100 ամյակին։ Նախագծի շրջանակներում ստեղծվելու և բարելավվելու են հոդվածներ նվիրված հանրապետության պատմությանը, պատմական իրողություններին և վերջինիս սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքում մեծ դերակատարություն ունեցած դեմքերին։ Նախագիծը խիստ կարևոր է, քանի որ նախագծում ներառված են կրթական հոդվածներ, որոնք պիտանի կլինեն Հայոց պատմությունն ուսումնասիրող դպրոցականների և ուսանողների համար: Ահա համագործակցության էջը, որտեղ կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նախագծին։ Նախագիծը շարունակվելու է մինչև հունիսի 30-ը: Ուրախ կլինենք, որ նախագծին միանան նաև արևմտահայ վիքիպեդիստները: Բոլորին մաղթում եմ հաճելի խմբագրումներ :) --Armen (քննարկում) 06:13, 16 Մայիսի 2018 (UTC)
ՕՀ համակարգող
Հարգելի՛ վիքիհամայնք, քանի որ իմ մոտեցումներն առ Հայերեն Վիքիպեդիան մշտապես հիմնված են եղել պատասխանատվության զգացումի վրա, և ելնելով այն բանից, որ այս փուլում մեծացել է անձնական և աշխատանքային ծանրաբեռնվածությունը, և ես չեմ կարող հավուր պատշաճի ուշադրության կենտրոնում պահել և ամենօրյա հետևողականությամբ թարմացնել «Օրվա հոդված» նախագիծը, այս պահին գոնե նպատակահարմար եմ գտնում լքել «Օրվա հոդված» նախագիծը և վերահսկողությունը թողնել ավելի ակտիվ մասնակիցների վրա: Սա չի նշանակում, որ ես լքում եմ Հայերեն Վիքիպեդիան և ադմինական իմ պարտականությունները, ավելին՝ ուշադրությունը մեծացվելու է հատկապես օրինախախտների հանդեպ: Գլխավոր էջը և քվեարկությունները շարունակում են մնալ իմ ուշադրության կենտրոնում: Մաղթում եմ բոլորիս հաճելի վիքիխմբագրումներ: Շնորհակալություն:--Սիգմա (քննարկում) 18:06, 1 Մայիսի 2018 (UTC)
- Հարգելիներս, եթե օրվա հոդվածի համակարգող չի լինելու, առաջարկում եմ կամ հետ գնալ շաբաթվա հոդվածին կամ ընդունել մեկ այլ որոշում, քանի որ գլխավոր էջի դատարկ էջը պատիվ չի բերում Վիքիպեդիային:--Սամվելքննարկում 07:20, 5 Մայիսի 2018 (UTC)
- Սիգմա ջան, նախ շատ շնորհակալություն, ծանր ու տեղ֊տեղ քիչ գնահատվող գործը այսքան ժամանակ անելու համար։ Հետևելով Սամվելի առաջարկին՝ ես նույնպես կառաջարկեմ օրվա հոդվածը փոխարինել շաբաթվա հոդվածով, գուցե փոփոխել շաբաթվա հոդվածի հանդեպ եղած պահանջները։ --Emptyfear (քննարկում) 09:06, 5 Մայիսի 2018 (UTC)
- Emptyfear ջան, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Գալով Սամվելի առաջարկին՝ կարող եմ հավելել, որ ես ևս կողմ եմ Շաբաթվա հոդվածին, և այդ պարագայում պատրաստ եմ կրկին ստանձնել համակարգողի գործը: Որպես Emptyfear-ի խոսքի լրացում՝ ստորև տեղադրում եմ Օրվա հոդվածի ներկայումս գործող չափանիշները, որտեղ թերևս քննարկման թեմա պիտի դառնան ծավալն ու ծանոթագրությունների քանակը.
- Սիգմա ջան, նախ շատ շնորհակալություն, ծանր ու տեղ֊տեղ քիչ գնահատվող գործը այսքան ժամանակ անելու համար։ Հետևելով Սամվելի առաջարկին՝ ես նույնպես կառաջարկեմ օրվա հոդվածը փոխարինել շաբաթվա հոդվածով, գուցե փոփոխել շաբաթվա հոդվածի հանդեպ եղած պահանջները։ --Emptyfear (քննարկում) 09:06, 5 Մայիսի 2018 (UTC)
- Հոդվածը պետք է լինի ավարտուն:
- Ծավալը պետք է լինի առնվազն 20 000-25 000 բայթ՝ չհաշված աղյուսակները, պատկերները:
- Ծանոթագրությունների քանակը պետք է լինի 10-15-ից ոչ պակաս (ըստ իրադարձության վաղեմության):
- Ճշգրիտ տեղեկություններ, գրագետ շարադրանք և/կամ թարգմանություն:
- Բոլոր պնդումները պետք է հիմնավորված լինեն վստահելի աղբյուրներով
- Թարգմանության պարագայում առանցքային բաժինների գրագետ և պարտադիր թարգմանություն:
- Վիքիպեդիայի որակների նվազագույն չափանիշների պահպանում՝
- վիքիֆիկացում,
- ներքին հղումների առկայություն,
- չեզոք տեսակետ:
--Սիգմա (քննարկում) 11:45, 5 Մայիսի 2018 (UTC)
- Կողմ եմ Շաբաթվա հոդված դարձնելուն։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 20:38, 12 Մայիսի 2018 (UTC)
- Քանի որ ամենօրյա կտրվածքով չենք կարողանում համակարգել Օրվա հոդվածը, ապա ես էլ եմ կողմ այն դարձնել շաբաթվա հոդված, իսկ չափանիշներն էլ բարձրացնել։--Լիլիթ (քննարկում) 04:14, 13 Մայիսի 2018 (UTC)
- Միտք: առաջարկում եմ Շաբաթվա հոդվածի հետևյալ չափանիշները՝
- Հոդվածը պետք է լինի ավարտուն:
- Ծավալը պետք է լինի առնվազն
20 000-25 00030 000-35 000 բայթ՝ չհաշված աղյուսակները, պատկերները:- Ծանոթագրությունների քանակը պետք է լինի
10-1520-25-ից ոչ պակաս (ըստ իրադարձության վաղեմության):- Ճշգրիտ տեղեկություններ, գրագետ շարադրանք և/կամ թարգմանություն:
- Բոլոր պնդումները պետք է հիմնավորված լինեն վստահելի աղբյուրներով
- Թարգմանության պարագայում առանցքային բաժինների գրագետ և պարտադիր թարգմանություն՝ քննարկման էջում {{ԹՀ}} կաղապարով նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը՝ ըստ կանոնակարգի:
- Վիքիպեդիայի
որակներիորակայիննվազագույնբոլոր չափանիշների պահպանում:
- վիքիֆիկացում,
- ներքին հղումների առկայություն,
չեզոք տեսակետ:
--Սիգմա (քննարկում) 20:14, 13 Մայիսի 2018 (UTC)
- Շաբաթվա հոդվածին կողմ եմ, բայց կարո՞ղ է 30 000-35 000 մաքուր բայթը՝ առանց առանց աղյուսակ-պատկերի դժվարություններ ստեղծի։ Մնացածի հետ համաձայն եմ։ --BekoՔննարկում 17:30, 18 Մայիսի 2018 (UTC)
- Beko ջան, գուցե՞ 25 000-30 000:--Սիգմա (քննարկում) 21:00, 18 Մայիսի 2018 (UTC)
- Ըստ իս՝ եթե շաբաթվա հոդված է, պետք է ծավալը գոնե լինի 30-35 հազ․ բայթ, մնացած չափանիշների հետ էլ եմ համաձայն։--Լիլիթ (քննարկում) 16:16, 23 Մայիսի 2018 (UTC)
- Beko ջան, գուցե՞ 25 000-30 000:--Սիգմա (քննարկում) 21:00, 18 Մայիսի 2018 (UTC)
Հայ-իսպանական համագործակցություն
Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։ Վիքիմեդիա Հայաստանը և Վիքիմեդիա Իսպանիան ցանկանում են կազմակերպել համագործակցություն, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում պետք է հոդվածներ գրվեն Իսպանիայի մասին, իսկ Իսպաներեն Վիքիպեդիայում Հայաստանի մասին։ Նախատեսվում է նախագիծն իրականացնել սեպտեմբերի 1-20-ը։ Նախագծի շրջանակներում որակյալ հոդվածներ ստեղծած/բարելաված չափահաս խմբագիրներից երկուսը հնարավորություն կստանան մինչև տարվա վերջ մեկնել Իսպանիա։ Խնդրում եմ այս գրառման տակ հայտնել ձեր կարծիքը, թե արդյոք կողմ եք նախագծին, թե ոչ։ Շնորհակալություն
Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան
- Կողմ։ Այս տեսակի համագործակցություններում արդեն փորձ ունենք, և այն միանշանակ զարգացնում է Վիքիպեդիան։ Համագործակցող երկրի թեմատիկան էլ շատ հետաքրքիր է։--տօնջ📞📧 15:50, 17 Մայիսի 2018 (UTC)
- Կողմ, ցանկացած համագործակցություն ողջունելի է:--Սիգմա (քննարկում) 17:23, 18 Մայիսի 2018 (UTC)
- Կողմ, ողջունելի նախաձեռնություն է։--Օmıcrօn 19:01, 18 Մայիսի 2018 (UTC)
- Կողմ - Kareyac (քննարկում) 15:01, 23 Մայիսի 2018 (UTC)
New Wikipedia Library Accounts Available Now (May 2018)
Hello Wikimedians!
The Wikipedia Library is announcing signups today for free, full-access, accounts to research and tools as part of our Publisher Donation Program. You can sign up for new accounts and research materials on the Library Card platform:
- Rock's Backpages – Music articles and interviews from the 1950s onwards - 50 accounts
- Invaluable – Database of more than 50 million auctions and over 500,000 artists - 15 accounts
- Termsoup – Translation tool
Expansions
- Fold3 – Available content has more than doubled, now including new military collections from the UK, Australia, and New Zealand.
- Oxford University Press – The Scholarship collection now includes Electronic Enlightenment
- Alexander Street Press – Women and Social Movements Library now available
- Cambridge University Press – Orlando Collection now available
Many other partnerships with accounts available are listed on our partners page, including Baylor University Press, Loeb Classical Library, Cairn, Gale and Bloomsbury.
Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: sign up today!
--The Wikipedia Library Team 18:03, 30 Մայիսի 2018 (UTC)
- You can host and coordinate signups for a Wikipedia Library branch in your own language. Please contact Ocaasi (WMF).
- This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.