Վիտիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտիցա
34-WITIZA.JPG
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 687
Վախճանի օր 710
Վախճանի վայր Տոլեդո, Իսպանիա
Հայր Egica?
Զավակներ Achila II? և Olmund?

Վիտիցա (նաև՝ Վիտիկ, Վիտիզա, մահացել է՝ փետրվար, 710 թվական), վեստգոթերի թագավոր, ով իշխել է 698 թ.-ից 710 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտիցան եղել է Էգիկայի որդին: 698 թվականին Էգիկան նրան նշանակել է կառավարչակից: Սկզբնական շրջանում որպես կառավարման շրջան նրան տրվել է սուեբիների նախկին թագավորթւոյան տարածքը (այսինքն՝ Գալիսիան) Տուի նստավայրով[1]: Սակայն Էգիկա թագավորի առողջության վատթարացման պատճառով Վիտիցան շուտով կանչվում է Տոլեդո: 701 թվականի նոյեմբերի 15-ին նա օծվում է որպես թագավոր[2]:

Վիտիցայի կառավարման մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Վավերագիրները նրա մասին հայտնում են իրար հակասող տեղեկություններ: Մոսարաբյան ժամանակագրությունը նշում է, որ «ժառանգելով հայրական գահը՝ նա իրեն դրսևորեց որպես անհեթեթ, ամբարտավան մարդ, սակայն բարձրագույն մակարդակի բարեգութ և իշխեց 15 տարի: Նա ընդունում էր ոչ միայն նրանց, ում իր հայրը զրկել էր վստահությունից, այլ նաև հանուն գթության նրանց, ով արտաքսվել էր: Նա նաև վերականգնեց փոքր վասալների կարգավիճակը: Սկզբնական շրջանում Վիտիցան ուրախության շարժառիթ դարձավ այն բանի համար, որ կրճատեց մեծ տուրքը, որը սահմանվել էր նրա հոր կողմից, բարեգթորեն վերադարձրեց նրանց հողերը, ովքեր դրանցից արտաքսվել էին: Վերջապես, նա բոլորին կանչեց մի վայր և հրապարակայնորեն այրեց բոլոր պարտավորությունները, որոնք սահմանվել էին իր հոր կողմից ենթակաների նկատմամբ ոչ արդար եղանակով: Նա ոչ միայն ազատ արձակեց անմեղներին, այլ նաև վերադարձրեց նրանց իրերը, իսկ ինչը որ բռնագանձվել էր գանձարանի կողմից, փոխհատուցեց թագավորական միջոցներից»[3]:

Սակայն «Ալֆոնսո III-ի ժամանակագրությունը» պնդում է, որ «նա անառակ ու սրբապիղծ էր: Նա չէր լսում խորհուրդներ: Նա խախտում էր օրենքները: Նա ուներ բազմաթիվ կանայք ու հարճեր: Եվ որպեսզի կանխի իր մասին վատ պատկերացումների ձևավորումը, նա կարգադրել է եպիսկոպոսներին, քահանաներին և սարկավագներին պահել կանայք»[4]:

Մոտավորապես 701 թվականին Պիրենեյան թերակղզում տարածվում է հերթական համաճարակը, իսկ 707-ից 709 թվականներին բազմաթիվ մարդիկ դարձան սովի և ժանտախտի զոհ: Այդ ժամանակահատվածում տեղի ունեցավ Վեստգոթյան պետության բնակչության զգալի նվազում: Հնարավոր է, որ անմարդաբնակ դարձած Իսպանիան, մեծ թվով հոգևորականների՝ ժառանգ չունենալը չէր կարող չանհանգստացնել թագավորին: Ինչ որ կերպ ժողովրդագրությունը կարգավորելու փորձերի շրջանակներում հնարավոր է իրականացվել էին այդ միջոցառումները, որոնք վերաբերում էին արտաքսվածների վերադարձ և կղերականությանը ամուսնանալ և երեխաներ ունենալու պարտադրանքը:

Վիտիցայի ոսկե մետաղադրամը: Հատվել է Բրակերի (ժամանակակից Բրագերի) դրամահատարանում: Քաշը՝ 1.39 գր., տրամագիծը՝ 22 մմ.: г Диаметр — 22 мм. Դիմերեսին գրված է «IND IMN VVITIZA RX» (Աստծո կամոք Վիտիցան թագավոր է): Մետաղադրամի դարձերեսին գրված է «BRACARA PIVS» (Բրակարա: Բարեգութ)

Ընդհանուր առմամբ Վիտիցան շարունակում էր հոր վարած քաղաքականությունը: Մի կողմից նա թեթևացնում էր Էգիկայի սահմանած խիստ պայմանները՝ հնարավորություն տալով արտաքսվածներին վերադառնալ հայրենիք: Համաներ վածներին վերադարձվում էին իրենց ունեցվածքը: Շատերը փոխհատուցվեցին թագավորական գանձարանից: Հնարավոր է խոսքը վերաբերում է Էրվիգայի կողմնակիցներին: Այդ քայլերը հանգեցրեցին վերնածավի կենտրոնացմանը թագավորի շուրջ: Որոշ ժամանակ անց կազմակերպվեց դավադրություն, որի ղեկավարումը ստանձնեց Պելայոն: Դեռևս Պելայոյի հայրը՝ դուքս Ֆավիլան հակամարտության մեջ էր մտել Վիտիցայի հետ: Հնարավոր է, որ Ֆավիլան այդ ժամանակ բավականին հմուտ գործիչ էր և բացառված չէ, որ նաև հանդիսանում էր թագավորի որևէ բարեկամ, այնպես որ Էգիկան միգուցե նրան ուղարկել էր Գալիսիա որպես Վիտիցայի օգնական կամ նրա խնամակալ: Վերջինը, սակայն, չէր պատրաստվում հաշվի նստել այդպիսի օգնականի հետ և առավել ևս ենթարկվեր նրան: Այդ հանգամանքն էլ հնարավոր է հակամարտության պատճառ էր դարձել, որի հետևանքով Վիտիցան սպանեց Ֆավիլին: Այժմ որդին որոշել էր վրեժխնդիր լինել: Ճիշտ է, դավադրությունը ձախողվեց, և Պելեոն արտաքսվեեց երկրի հյուսիս՝ Աստուրիա:

Հնարավոր է նա փորձում էր իր թագավորական իշխանությունը փոխանցել իր անչափահաս որդուն՝ Ագիլային: Ազնվականության այն մասը, որը դեմ էր այդ Վիտիցայի այդ քայլին, ամբողջությամբ ջախջախվեց և պատժվեց: Ինչպես պնդում է «Ալֆոնսո III-ի ժամանակագրությունը»՝ Վիտիցան մահացել է իր բնական մահով Տոլեդոյում իր կառավարման 10-րդ տարում[4]: Մոսարաբյան ժամանակագրությունը հայտնում է, որ նա մահացել է իր կառավարման 15-րդ տարում[3]: Հավանաբար հաշվարկված են նաև հոր հետ համակառավարիչ լինելու տարիները:

Սակայն, Վիտիցայի մահից հետո ազնվականությունը ապստամբեց գահաժառանգության դեմ: Ագիլան գտնվում էր հյուսիսում, և նրա փոխարեն հարավային վեստգոթների թագավոր հռչակվեց Բաետիկայի դուքս Ռոդերիխը[5][6]:

Վեստգոթերի թագավորների դինաստիա
Նախորդ՝
Էգիկա
 վեստգոթերի թագավոր 
698 - 709
Հաջորդող՝
Ռոդերիխ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хроника Альфонсо III, гл. 4 (электронная версия).
  2. Վեստգոթյան թագավորների ժամանակագրություն, 34 «Վիտիցան օծվել է որպես թագավոր դեկաբրյան օրացույցի 17-րդ օրը (նոյեմբերի 15) 738 ժամանակաշրջանում (= մ.թ. 701 թվական)»:
  3. 3,0 3,1 Мосарабская (Мозарабская) хроника 754 г., 58.
  4. 4,0 4,1 Хроника Альфонсо III, гл. 5 (электронная версия).
  5. Циркин Ю. Б. Испания от античности к средневековью. — С. 314—315.
  6. Клауде Дитрих. История вестготов. — С. 72.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]