Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիվա (այլ կիրառումներ)
| Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին | |
|---|---|
| Տեսակ | բարեգործական կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 2016 |
| Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
| Կայք | viva.foundation(ռուս.) և viva.foundation/hy(հայ.) |
Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին (ռուս.՝ Вива. Врачи и волонтёры — Армении), Ռուսաստանում հիմնադրված և Հայաստանում, առաջին հերթին՝ Արցախում, գործող բարեգործական հիմնադրամ[1]։ Հիմնադրամի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, մասնաճյուղը՝ Երևանում[1]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության նպատակներն են[1].
- Հայաստանի, առաջին հերթին՝ Արցախի, հիվանդանոցների տեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացումը.
- Հայաստանի բնակչության համար Վիվայի բժիշկների կողմից անվճար կոնսուլտացիաների, վիրահատությունների անցկացումը։
- ֆինանսական օգնություն՝ անապահով ընտանիքների հիվանդ անդամների բուժման համար։
- Հայերի ոսկրածուծի դոնորական բանկի ստեղծում։
Սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության սկզբունքներից է գործունեության, ֆանդրայզինգի և միջոցների բաշխման մաքրությունը, թափանցիկությունը։ Գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը հրապարակվում են կազմակերպության էջերում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը պաշտոնապես հիմնադրվել է 2016 թվականի ապրիլի 7-ին, սակայն փաստացի սկսել է գործել ապրիլի 2-ից՝ Ապրիլյան պատերազմի սկսման հետ։ Քառօրյա պատերազմի օրերին կազմակերպությունը Արցախ ճակատ է ուղարկել հակաայրվածքային միջոցներ, վիրակապել և բազմաթիվ այլ միջոցներ, իսկ օրեր անց կազմակերպել են շտապ օգնության մեքենայի գնման համար գումարի հավաքում։ 2016-2017 թվականների ընթացքում կազմակերպության միջոցներ կահավորվել է Արցախի արյան փոխներարկման միակ կայանը, գնվել է Արցախ են ուղարկվել շտապ օգնության մի քանի մեքենա, Ստեփանակերտի և Մարտակերտի վիրահատության և վերակենդանացման բաժինների սարքավորումներ և այլն։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում Արցախ է ուղարկվել ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն։ Հայաստան և Արցախ է ուղարկվել չունեվոր ընտանիքների համար 2 տոննա իրեր։
Կազմակերպության ֆինանսական միջոցներ հավաքելու հիմնական եղանակն է Մոսկվայում աճուրդների կազմակերպումը, սակայն աճուրդի իրերը բերվում են ողջ աշխարհից[1]։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Հովհաննիսյան, ղեկավար։
- Ջուլիանա Կադրիա, մամլո խոսնակ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիվա. Հայաստանի բժիշկներ և կամավորները (ռուս.) Ֆեյսբուքում
- Татьяна Оганесян: «ВИВА – это про жизнь» (ռուս.)
- Сила в сплоченности: благотворительный вечер в поддержку Арцаха в Москве (ռուս.)
- При содействии функционирующей в Москве организации «ВИВА» в Степанакерте будет создана станция переливания крови (ռուս.)