Վիվա-ՄՏՍ
Վիվա-ՄՏՍ Viva-MTS | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Ընկերության տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 2004 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Ռալֆ Յիրիկյան |
Սպասարկվող տարածք | ![]() |
Արդյունաբերություն | բջջային կապ |
Մայր ընկերություն | ՎիվաՍել-ՄՏՍ |
Կայք | մտս.հայ |
«Վիվա-ՄՏՍ» (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ), բջջային օպերատոր, որը տրամադրում է բջջային կապի, շարժական ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք այլ ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում։ Կազմակերպության բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսաստանյան ՄՏՍ խմբին, իսկ 20%-ը՝ լիբանանյան «Fattouch Group»-ին։
2009 թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց 3G ցանց, իսկ արդեն 2010 թ. 3G ծածկույթ ապահովեց Հայաստանի ողջ տարածքում։ 2011 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջինը Հայաստանում սկսեց շահագործել 4G կապը[1]։
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 4 ցանցային կոդ՝ 093, 094, 098 և 077 (միջազգային ձևաչափով՝ +374 93 XXXXXX, +374 94 XXXXXX, +374 98 XXXXXX, +374 77 XXXXXX)։
Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը[2]։
Ըստ 2012 թվականի ամռանն անցկացված հարցումների, ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի ինտերնետ պրովայդերների ցուցակ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վիվա Սելը սկսեց շահագործել 4G կապը Archived 2012-06-04 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ «2011 թ. խոշորագույն հարկատուները»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-22-ին։ Վերցված է 2014-01-19
- ↑ Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները. ամառ 2012