Jump to content

Վիսկիի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսկիի պատերազմ

Դանիացի զինվորականը կղզու վրա
Թվական 1984 - հունիսի 14, 2022
Վայր Հանսի կղզի
Արդյունք Բանակցային կարգավորում
Տարածքային
փոփոխություններ
Հանս կղզին բաժանված է Նունավուտի (Կանադա) և Գրենլանդիայի (Դանիա) միջև։
Հակառակորդներ
Դանիա Դանիա Կանադա Կանադա
Հրամանատարներ
{{{2}}} Թոմ Հյոյեմ

{{{2}}} Փեր Սթարկլինթ
{{{2}}} Անդերս Ֆոգ
{{{2}}} Պեր Սթիգ Մյոլլեր

{{{2}}} Պիեռ Պետիգրյու

{{{2}}} Բիլլ Գրեհեմ

Ռազմական կորուստներ
Վիսկիի շշեր և Դանիայի դրոշներ Վիսկիի շշեր և Կանադայի դրոշներ

Վիսկիի պատերազմ (հայտնի նաև որպես Լիկյորի պատերազմներ[1]), կեղծ առճակատում Դանիայի և Կանադայի միջև Հանսի կղզու համար։ 1930-ական թվականներից ի վեր կղզու համար անհամաձայնություն կա երկու ազգերի միջև[2]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանսի կղզին

Հանսի կղզին գտնվում է Քենեդի նեղուցի մեջտեղում՝ Գրենլանդիայի և Էլսմիր կղզիների միջև։ Նեղուցի մեջտեղով անցնող և այն կիսող տեսական գիծը անցնում է հենց կղզու վրայով։ 1973 թվականին Կանադան և Դանիան չեն կարողացել համաձայնության հասնել, երբ կնքվում էր սահմանազատման պայմանագիր՝ բաց թողնելով կղզու մասին տեղեկությունը սահմանային նկարագրության մեջ։

Հակամարտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Կանադան պրովոկացիայի է ենթարկել Դանիային և սեփական դրոշը բարձրացրել կղզու վրա՝ կղզու վրա թողնելով կանադական վիսկի[3]։ Նույն տարի Դանիայի՝ Գրենլանդիայի հարցերով նախարարը անձամբ ժամանել է կղզի և կղզու վրա կրկնին բարձրացնելով Դանիայի դրոշը՝ թողել դանիական վիսկի և մի գրություն, որի վրա ասվում էր՝ «Velkommen til den danske ø» (հայերեն՝ Բարի գալուստ դանիական կղզի)[4][5]։

Խաղաղության համար ջանքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին երկու երկրները պայմանավորվել են կղզու հետ կապված հարցի կարգավորման գործընթացի մասին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «The Hans Island "liquor wars" between Canada and Denmark may be the cutest dispute in history». 2016 թ․ սեպտեմբերի 18.
  2. ↑ Bender, Jeremy. «2 countries have been fighting over an uninhabited island by leaving each other bottles of alcohol for over 3 decades». Business Insider.
  3. ↑ Healy, Amber (2018 թ․ հոկտեմբերի 14). «Why Canada Keeps Leaving Bottles of Whiskey on a Remote Island». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  4. ↑ «Canada, Denmark agree to resolve dispute over Arctic island». CBC News. 2005 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին.
  5. ↑ Levin, Dan (2016 թ․ նոյեմբերի 7). «Canada and Denmark Fight Over Island With Whisky and Schnapps» – via NYTimes.com.
  6. ↑ Frizzell, Sara (2018 թ․ մայիսի 28). «Truce? Canada, Greenland, Denmark inch closer to settling decades-old spat over Hans Island». CBC News.