Jump to content

Պատերազմ էմու ջայլամների հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատերազմ էմու ջայլամների հետ
Թվական 1932 նոյեմբեր 2–դեկտեմբեր 10
Վայր Քամփիոն շրջան, Արևմտյան Ավստրալիա
Արդյունք
Հակառակորդներ
էմու
Հրամանատարներ
Մերեդիտ

«Պատերազմ էմու ջայլամների հետ»[1] (անգլ.՝ Emu war), ջայլամների բնաջնջման օպերացիա, որն իրագործվել է 1932 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին՝ Ավստրալիայի ռազմական ուժերի կողմից։ Օպերացիայի պատճառը դարձել էր ֆերմերների մասսայական բողոքները. նրանք պնդում էին, որ մի քանի տասնյակ հազար էմու հարձակվում են ցորենի մշակաբույսերի վրա։ Թռչունների ոչնչացման ընթացքին մասնակցում էին զինված հրացաններով զինվորներ, որն էլ լրագրությանը հնարավորություն տվեց՝ միջադեպը անվանել «Պատերազմ էմու ջայլամների հետ»։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Ավստրալիայի նախկին զինծառայողների մի մեծ խումբ տեղափոխվեցին Արևմտյան Ավստրալիա՝ հողագործությամբ զբաղվելու։ Հաճախ նրանք նախընտրում էին հեռավոր տարածքներ՝ հիմնելու այնտեղ ագարակներ ու սկսելու ցորենի աճեցումը։ 1929 թվականի Մեծ ճգնաժամի սկզբնավորման ժամանակաշրջանում Ավստրալիայի կառավարությունը առաջարկեց մեծացնել ցորենի հողատարածքները՝ խոստանալով տրամադրել դրամական աջակցություն, որը, սակայն, չարվեց։ Չնայած խոստացված օջանդակությանը՝ ցնորենի գինը շարունակում էր ընկնել, իսկ 1932 թվականի հոկտեմբերի արդեն դարձավ սուր հարց. ֆերմերները սկսում էին բերքահավաքը՝ միաժամանակ սպառնալով՝ կհրաժարվեն մատակարարել ցորեն[2]։

Ֆերմերների առաջ կանգնած խնդիրները կրկնապատկվեցին, երբ այդ շրջան ներթափանցեց գրեթե 20000 էմու ջայլամ[3]։ Էմուները բազմացման շրջանից հետո պարբերաբար Ավստրալիայի կենտրոնական շրջաններից տեղափոխվում են դեպի ափամերձ շրջաններ։ Նկատի ունենալով Քամփիոնի և Վալգուլանի լավ հողատարածքներն ու ջրային պաշարները՝ ջայլամները որոշեցին հաստատվել այդտեղ։ Էմուները ուտում ու փչացնում էին բերքը, իսկ նրանցից հետո դարպասներին մնացած անցքերը այնքան մեծ էին, որ դրանից միջով կարող էին անցնել նապաստակներ՝ ավելի ծանրացնելով բերքի առանց այդ էլ ոչ կարգին վիճակը[4]։

Ֆերմերները հասցրին իրենց մտավախությունները այն մասին, որ թռչունները դատարկել ու շարունակում են դատարկել իրենց հողատարածքները, և սըր Ջորջ Փիրսի՝ պաշտպանության նախարարի մոտ ուղարկվեց նախկին զինվորներից կազմավորված պատգամավորություն։ Առաջին աշխարհամարտին մասնակցած զինվոր-հողագործները լավ գիտեին զենքով վարվելու ձևը և խնդրում էին օգտագործել այն՝ էմու ջայլամների դեմ։ Նախարարը համաձայնեց, սակայն մի պայմանով։ Այսպես, զենքը, որը պիտի օգտագործվի զինվորականների կողմից և նրանց ամբողջ տեղափոխության ծախսը պիտի հոգա Արևմտյան Ավստրալիայի կառավարությունը, այսինքն, ֆերմերները իրենք պիտի հոգան իրենց սննդի, զինամթերքի ծախսերը[2][5]։ Փիրսը աջակցում էր զինվորների մասնակցությունը այն պատճառով, որ թռչունների վրա կրակելը կրակելու լավ փորձ կարող է լինել, նաև հնարավոր է՝ Արևմտյան Ավստրալիայի ֆերմերները իրենց վրա գրավեին հանրությանը[6]։ Այս նպատակով հրավիրվել էր նաև Fox Movietone ընկերությունը՝ իրադարձությունը նկարահանելու համար[2]։

Ջորջ Փիրսը

«Ռազմական գործողությունները» պիտի սկսվեին 1932 թվականի հոկտեմբերին[5]։ «Պատերազմը» ընթանալու էր մայոր Մերեդիտի ղեկավարությամբ. նա գլխավորում էր երկու զինվորների, որոնք զինված էին երկուական հրացաններով և 10000 փամփուշտով։ Սակայն այն հետաձգվեց տեղումների պատճառով։ Անձրևը կտրվեց 1932 թվականի նոյեմբերի 2-ին, և հենց այդ պահին զորքերը միացան ֆերմերներին՝ նրանց օգնելու համար, և, հոդվածներից մեկի հեղինակի կարծիքով, պիտի հավաքեին էմու ջայլամի 100 մորթի, որը կարող էր պետք գալ ավստրալիացի զինվորների համար գլխարկ կարելու գործում։ Քանի որ Փիրսը աջակցում էր այս պատերազմին, նրան հետագայում անվանեցին «Էմու ջայլամների պատերազմի նախարար»[7]։

Առաջին հարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 2-ին զինվորները Քամփիոնում էին, որտեղ նկատվել էին մոտ 50 էմու ջայլլամներ։ Քանի որ փամփուշտները չէին հասնում նրանց, տեղացիները փորձում էին էմու ջայլամների երամը գցել շրջափակման մեջ, սակայն թռչունները բաժանվում էին փորքիկ խմբերի և այնպես էին վազում, որ նույնիսկ նրանց կպչելն անհնար էր։ Առաջին հրաձգությունը ոչ էֆֆեկտիվ էր, քանի որ նպատակակետը հեռու էր, իսկ երկրորդը հնարավորություն տվել սպանելու սպանելու որոշ քանակի թռչունների։ Ավելի ուշ այդ օրը հայտնաբերվեց ջայլամների ոչ մեծ երամ և, միգուց, մի քանի տասնյակ սատկած թռչուն։

Հաջորդ կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին։ Մերեդիտը շրջափակում ստեղծեց մոտակա պարսպի մոտ, և մոտ 1000 էմու ջայլամ սկսեցին նկատվել այդ ուղղությունից։ Այդ անգամ կրակողները սպասեցին, որ թռչունները մոտենան մինչ կրակի բացելը։ Գնդացիրը փչացավ 12-րդ ջայլամին սպանելուց հետո, իսկ մնացածը փախան։ Այդ օրը այլևս ոչ մի թռչուն չնկատվեց։

Հաջորդ օրերին Մերեդիտը որոշեց շարժվել դեպի հարավ, որտեղ թռչունները «թվում էր՝ բավականին հնազանդ էին»։ Փուլերից մեկի ժամանակ Մերեդիտը հասավ այնքան հեռու, որ գնացիրներից մեկը տեղադրեց բեռնատարի վրա, որը, իհարկե, հնարավորություն չուներ արագ ընթանալու թռչունների հետևից, իսկ ընթացքը այնքան կոպիտ էր, որ կրակողը չէր կարողանում կրակել։ Նոյեմբերի 8-ին՝ առաջին «մարտից» վեց օր անց, արդեն ծախսվել էր 2500 փամփուշտ։ Սպանված թռչունների քանակն անհատ է. մի աղբյուրում հաղորդվում է 50 թռչունի ոչնչացման մասին, մյուսում՝ 200-500 սահմանն ընկած ինչ-որ թվի։ Մերեդիտը պաշտոնական հաշվետվությունը փաստում է, որ, անկախ ամեն ինչից, իր մարդիկ կորուստ չեն կրել։

Նոյեմբերի ութին ավստրիալական Ներկայացուցչական Պալատում քննարկում էին օպերացիան։ Այն բանից հետո, երբ Փիրսը իմացավ, որ սպանվել է «ընդամենը մի քանի» էմու ջալյամ, հետ բերեց գնդացիրները ու կանչեց զինվորականներին։

Երկրորդ հարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորականների հեռանալուց հետո էմու ջայլամների հարձակումը ցորենի արտերի վրա շարունակվում էր։ Ֆերմերները կրկին օգնություն խնդրեցին։ Արևմտյան Ավստրալիայի պրեմիեր մինիստրը՝ Ջեյմս Միչելը, թարմացրեց զինվորական ուժերը։ Բայցի դրանից, օպերացիայի ղեկավարի զեկույսը վկայում էր, որ օպերացիայի սկզբում սպանվել է շուրջ 300 էմու։

Գործելով ֆերմերների և ղեկավարների խնդրանքի համաձայն՝ շրջանի նախարարը նոյեմբերի 12-ին ուժերի թարմացման համար առանձնացրեց մեկ այլ ջոկատ։ Նա պաշտպանեց իր որոշումը սենատում՝ ասելով, որ զինվորները անհրաժեշտ են, որպեսզի պայքարեն մի այնպիսի վտանգի դեմ, որպիսին են էմու ջայլամները։ Չնայած կառավարությունը խոստացավ այդ գործին հարմար մարդկանց գտնել, այնուամենայնիվ Մերեդիտը կրկին ուղարկվեց «կռվի դաշտ»՝ փորձառու գնդացրորդների պակասի պատճառով։

1932 թվականի նոյեմբերի 13-ին սկսված «մարտում» զինվորականները հասան բավականին տեսանելի հաջողության՝ սպանելով ուղիղ 40 էմու ջայլամ։ Երրորդ օրը ավելի քիչ հաջողակ էր, բայց մինչև դեկտեմբերի 2-ը մեկ շաբաթում նրանք ոչնչացրեցին գրեթե 100 էմու։ Մերեդիտը իր զեկույցում հաստատում էր, որ 9860 գնդակից սպանվել է 986 էմու։ Բացի այդ, Մերեդիտը փաստում էր, որ 2500 վիրավոր թռչուն սատկել է այն վերքերից, որոնք իրենց փամփուշտներն են հասցրել։

Էմու ջայլամների մասսայակն ոչնչացումը չլուծեց այդ խնդիրը։ Շրջանի ֆերմերները 1934, 1943 և 1948 թվականներին կրկին ռազմական օժանդակության կարիք ունեին, սակայն կառավարությունը մերժեց նրանք։ Դրա հետ մեկտեղ ակտիվացվեց էմու ջայլամների ինքնուրույն ոչնչացումը խրախուսումով, որը առաջ էր եկել դեռևս 1923 թվականին և խրախուսվել քառասունականներին։ Այն բավականին էֆֆեկտիվ էր. 1934 թվականին վեց ամսում տրվեց ավելի քան 57 034 խրախուսում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shuttlesworth, Dorothy Edwards (1967). The Wildlife of Australia and New Zealand. University of Michigan Press. էջ 69.
  2. 2,0 2,1 2,2 Johnson, Murray (2006). «'Feathered foes': soldier settlers and Western Australia's 'Emu War' of 1932». Journal of Australian Studies (88): 147–157. ISSN 1444-3058.
  3. Gill, Frank B. (2007). Ornithology (3rd ed.). Macmillan. էջ xxvi. ISBN 978-0-7167-4983-7.
  4. «"Emu War" defended». The Argus. 1932 թ․ նոյեմբերի 19. էջ 22.
  5. 5,0 5,1 «Rain Scatters Emus». The Argus. 1932 թ․ հոկտեմբերի 18. էջ 7.
  6. Robin, Libby; Joseph, Leo; Heinshohn, Rob (2009). Boom and Bust: Bird Stories For a Dry Country. CSIRO Publishing. էջ 256. ISBN 978-0-643-09606-6.
  7. «Over the Speakers Chair». The Canberra Times. Canberra, Australian Capital Territory. 1932 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմ էմու ջայլամների հետ» հոդվածին։