Վիչեն Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիչեն Ասլանյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել է1942
Մասնագիտություննկարիչ

Վիչեն Ասլանյան (անհայտ, Ստամբուլ, Թուրքիա - 1942), հայ նկարիչ։

Ծնվել է Կ. Պոլսում։ Ստացել է նկարչական կրթություն և երկար տարիներ որպես նկարչության ուսուցիչ պաշտոնավարել է Պոլսի Էսայան, Մխիթարյան և Կենտրոնական վարժարաններում, ինչպես և Կալաթա-Սերայում։

Հետևել է գերազանցապես բնանկարչության։ Նրա նկարները առաջին անգամ ցուցադրվել են 1921 թ.-ին Պոլսում։ Մամուլը հիացմունքով է խոսել հատկապես մի քանի բնանկարների մասին, ինչպես «Թահտա Կալեի աղբյուրը», «Այա Սոֆիայի մի անկյունը», «Սուլթան Սելիմի դամբարանը» և այլն[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 118.