Վիոլանտրոն, երկբենզանտրոն, , բազմամիջուկ կոնդենսված արոմատիկ երկկետոն։ Մուգ կապույտ, բյուրեղական նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 490-495 °C (քայքայվելով)։ Ջրում չի լուծվում, լուծվում է խիտ ծծմբական թթվում և նիտրոբենզոլում։ Վիոլանտրոնի ածանցյալները լույսի, քլորի և լվացման նկատմամբ կայուն կուրային ներկանյութեր են (սև, վառ կանաչ, կապտականաչ և այլն), որոնք օգտագործվում են որպես տպագրական ներկերի, պլաստմասսաների պիգմենտներ։ Առավել կարևոր է 16, 17-երկմեթօքսիվիոլանտրոնը, որը կապտավուն երանգով մուգ կանաչ ներկանյութ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 460)։