Վինչեստեր առեղծվածային տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վինչեստեր առեղծվածային տունը մեծ առանձնատուն է Կալիֆորնիա նահանգի Սան Ժոզե համայնքում, որը մի ժամանակ եղել է հրանոթային խոշոր կալվածատիրոջ՝ Վիլյամ Ուիրթ Վինչեստերի այրու՝ Սարահ Վինչեստերի նստավայրը։ Գտնվում է հարավային Վինչեստեր ծառուղում, Սան Ժոզեում։ Աննա թագուհու վիկտորյանական ոճի առանձնատունը հռչակվել է իր չափսերով, ճարտարապետական հետաքրքրություններով և վարպետի նախագծած պլանի բացակայությամբ։ Այն Կալիֆորնիայի պատմական ուղենիշն է և ներառված է Պատմական վայրերի ազգային ուղեցույցում։ Պաշտոնական տվյալներով Վինչեստերը համարվում է Կալիֆորնիայի ԱՄՆ Առևտրային բաժնի կողմից հաճախ այցելվող երկու վայրերից մեկը՝ Սան Դիեգոյի  Ուալի տնից հետո։

Սկսած 1884 թ․ կառույցի սկզբնական աշխատանքներից`շատերը, ներառյալ Վինչեստերը, պնդել են, որ կառույցը եղել է ուրվականների հաճախ այցելվող վայրը, ովքեր սպանվել են Վինչեստերի հրացաններից։ Վինչեստերի հսկողության տակ, որոշ հաշվարկներով, առանց դադարի, մինչև 1922 թ․ սեպտ․ 5 Սարա Վինչեստերի մահը, կառույցի հիմնավեր աշխատանքները շարունակվել են ժամացույցի շուրջը, որի աշխատաժամանակը անմիջապես նվազել է։ Ինչևէ, Սարա Վինչեստերի կենսագիրը պնդում է, որ Վինչեստերը "սովորաբար ամիսներ շարունակ ազատել է աշխատողներին":

Ներշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան պատուհանները
Լոգարաննների դռները եղել են ամուր փայտից; նրանք փոխարինվել են ապակով, որպեսզի զբոսաշրջիկները տարբերեն դրանք գործածվող լոգարաններից։ Հարյուրավոր աշխատողներ ապրել են այնտեղ, և բոլոր 13 լոգարաններն էլ օգտագործել են և ավելի ուշ առանձնացվել են իրարից։ Սարա Վինչեստերի կյանքի վերջին տարիներին լոգարաններից մեկը եղել է պատուհանով, որպեսզի բուժքույրը կարողանար հսկել իրեն։

1881 թ․ տուբերկուլյոզից մահացած ամուսնու մահից հետո, Սարա Վինչեստերը ժառանգում է ավելի քան 20.5 մլն․ դոլլար։ Նա դառնում է Վինչեստեր զինտեխնիկայի ընկերության հիսուն տոկոսի իրավատեր, կոպիտ հաշվարկով, տալով նրան օրական 1,000 $ գումար, որը 2013 թ. տվյալներով հավասար է օրը 23,000 $:

1884 թ-ին նա գնում է մի անավարտ բնակելի տուն Սանտա Կլարա հովտում և սկսում է իր նոր առանձնատան կառուցումը։ Հյուսներ է վարձում, ովքեր տան վրա աշխատում են օր ու գիշեր, մինչև որ այն դառնում է յոթհարկանի շքեղ առանձնատուն։ Տան ճարտարապետությունն իրականացել է առանց ճարտարապետի միջամտության, և կառույցին տրվել է պատահական նորաձևություն, այդ իսկ պատճառով տունն ունի բազմաթիվ տարօրինակություններ, ինչպես օրինակ, դռներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում, պատուհաններ, որոնք նայում են այլ սենյակների և աստիճաններ՝ տարօրինակ չափերի բարձրությամբ։ Այս տարօրինակությունները վերագրվում են նրա հոգիներին հավատալու փաստին[1]։

Մինչև 1906 թ. երկրաշարժը, տունը եղել է յոթհարկանի, բայց այսօր այն միայն չորս հարկանի է։ Տունը առավելապես կարմրափայտ է՝ տիկին Վինչեստերի նախընտրությամբ, այնուամենայնիվ նա տանել չի կարողացել այդ ամենը։ Ուստի նա պահանջել է կիրառել արհեստական հացահատիկ և ներկեր։ Հենց այդ պատճառով էլ տանը գրեթե բոլոր փայտերը ներկապատ են։ Տունը ներկելու համար պահանջվել է մոտ 20,500 ամերիկյան ներկի գալոն:Տունը կառուցվել է տատանվող հիմքից, որն էլ ըստ ենթադրության պահպանել է տունը ամբողջությամբ փլուզվելուց. 1906 թ. երկրաշարժից և 1989 թ. Լոմա Պրիետա երկրաշարժից։ Այս տեսակ կառույցը թույլ է տալիս տունը ազատորեն տեղափոխելու, քանի որ այն լիովին կցված չէ աղյուսե հիմքին։ Այնտեղ կա մոտավորապես 161 սենյակ, այդ թվում՝ 40 ննջարան, 2 դահլիճ (մեկը ավարտուն, մյուսը՝ կիսակառույց), ինչպես նաև 47 բուխարի, շուրջ 10.000 լուսամուտ, 17 ծխնելույզ, երկու նկուղ և երեք վերելակ։ Նրա սեփականությունը մի ժամանակ եղել է 162 ակր, բայց այդ ժամանակից ի վեր կալվածքը կրճատվել է՝ հասնելով 4.2 ակրի։ Այն ունի ոսկե և արծաթե ջահեր, ձեռքով հավաքած մանրահատակ, ինչպես նաև հսկայական գույների և նյութերի դասավորություն։ Վինչեստեր կալվածքում կար միայն մեկ գործող պետքարան, իսկ մնացած պետքարանները թակարդներ էին շփոթված ոգիների համար։ Ահա սա է նրա՝ ամեն գիշեր տարբեր սենյակներում քնելու պատճառը[2]։

Տան հարմարությունները հազվադեպ են եղել կառուցման ժամանակաշրջանում։ Այն ներառել է գոլորշային և օդային ջեռուցում, տան ժամանակակից պետքարան և կոյուղի, հրման կոճակով գազ, լույս, և տիկին Վինչեստերի անձնական (և միակ) տաք ցնցուղը։ Կա նաև երեք վերելակ, այդ թվում Օտիս էլեկտրատեխնիկա, որոնցից մեկը էներգիա է ստացել բացառիկ հորիզոնական հիդրավլիկ վերելակի մխոցից։ 

Սրանք են Օtis Ավտոմատ էլեկտրական վերելակի ձեռնարկները և անձեռնմխելի գործիքները

Տիկին Վինչեստերը երբեք չի խնայել զարդարանքի հարստացումը, որն էլ, թվում է, իր ավանդն է ունեցել ճարտարապետական գեղեցկության հարցում։ Շատ ցուցափեղկեր ստեղծվել են Tiffany ընկերության կողմից։ Նրանցից որոշները մշակվել են հատուկ նրա համար, այդ թվում ՝ "սարդոստայն" պատուհանը, որը հատկանշել է իր սիրելի վեբ-դիզայնը։ Այս պատուհանը երբեք չի տեղադրվել, բայց գոյություն ունի այսպես կոչված "25,000 $-անոց պահեստում". այսպես է կոչվում այն պատճառով, որ այդ պատուհանը ի սկզբանե գնահատված է եղել 25,000$: Այսօր այն անգնահատելի է, բայց 2015 թ. այն հավասարարժեք է եղել 354,026$: Մեկը մշակվել է հենց Tiffany-ի կողմից, այնպես որ, երբ լույսը ընկել է բրգաձև բյուրեղապակիներին, ծիածանը շրդադարձ է կատարել դեպի սենյակ։

Վինչեստեր առեղծվածային տան պատկերը բարձրահարկ շինության հարավային մասից

Երբ Վինչեստերը մահացավ, նրա ողջ կարողությունը (բացառությամբ տան) կտակեց իր զարմուհին և անձնական քարտուղարը։ Նրա զարմուհին վերցրեց իրեն հարկավոր բաները, իսկ մնացածը հանեց աճուրդի։ Տան բոլոր կահույքի տեղափոխման համար պահանջվեց վեց բեռնատար մեքենա, վեց շաբաթ՝ օրական ութժամյա աշխատանքով[3]։ Տիկին Վինչեստերը ոչինչ չի հիշատակել իր առանձնատան մասին, և գնահատողները տունը անարժեք են համարել, որովհետև անկատար դիզայնի և կառույցի աննպատակահարմարության պատճառով երկրաշարժը մեծ վնաս է հասցրել շինությանը։ Այն վաճառվել է աճուրդում՝ տեղի ավանդատուի կողմից 135,000$-ով, և հետագայում 10 տարի վարձակալությամբ հանձնվել է Ջոն և Մայմե Բրաուններին, ովքեր էլ, ի վերջո, գնել են այն։ 1923 թ. փետրվարին՝ Վինչեստերի մահից հինգ ամիս հետո, տան դռները բացվել են հասարակության առջև՝ Մայմե Բրաունի գլխավորությամբ[3]։ 1924 թ.Հարրի Հուդինին շրջել է առանձնատանը և թերթին տրված հայտատարության մեջ այն անվանել է Առեղծվածային տուն։

Այսօր տունը պատկանում է Վինչեստեր ներդրումային ՍՊԸ-ին.[4] սեփական կազմակերպություն, որը ներկայացնում է Ջոն և Մայմե Բրաունների սերունդներին։

2016 թ. մեկ այլ սենյակ է հայտնաբերվել, և հասանելի է դարձել հասարակության համար. վերնահարկ տարածություն, որը ներառում է Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի թախտ, համազգեստ, կարի մեքենա և նկարներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Most Haunted Արխիվացված Հունվար 31, 2010 Wayback Machine
  2. «The House - The world famous Winchester Mystery House™ in San Jose, California, is an extravagant maze of Victorian craftsmanship – marvelous, baffling, eerily eccentric, and undeniably, haunted». winchestermysteryhouse.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 Ignoffo, Mary Jo. "Captive of the Labyrinth: Sarah L. Winchester, Heiress to the Rifle Fortune."
  4. HouseFront Արխիվացված Մայիս 25, 2009 Wayback Machine
  5. «New room found at San Jose's Winchester Mystery House». abc7news.com. 2016 թ․ հոկտեմբերի 10.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչեստեր առեղծվածային տուն» հոդվածին։