Վինչենցո Ալբերտո Աննեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինչենցո Ալբերտո Աննեզե
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1984(1984-09-22) (39 տարեկան)
Ծննդավայր Բիշելե, Բարլետա-Անդրիա-Տրանի, Ապուլիա, Իտալիա կամ Մոլֆետա, Բարի, Ապուլիա, Իտալիա
Դիրք կիսապաշտպան

Վինչենցո Ալբերտո Աննեզե (իտալ.՝ Vincenzo Alberto Annese, սեպտեմբերի 22, 1984(1984-09-22), Բիշելե, Բարլետա-Անդրիա-Տրանի, Ապուլիա, Իտալիա և Մոլֆետա, Բարի, Ապուլիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Ունի ՊՐՈ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր։

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննեզեն ցանկանում էր գնալ հոր հետքերով, որը «Մոլֆետտա Սպորտվա» ակումբի ֆուտբոլիստ էր և միացել է «Բելենենսեշ» երիտասարդական ակումբին։ Աննեզեն սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Վենեցիա» երիտասարդական ֆուտբոլային ակումբում, որը այն ժամանակ հանդես էր գալիս Սերիա A-ում (1999-2001 թվականներ)։ Նա խաղացել է նաև «Մարտինա Ֆրանկ 1947» (2001-2002), «Նոյչատտարո Տերմոլի» (2002-2003) և «Լեոնեսա Ալտամուրա» (2003-2004) թիմերում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննեզեն որոշել է ավարտել իր ֆուտբոլային կարիերան 23 տարեկանում և կենտրոնանալ ֆուտբոլի մարզիչ դառնալու վրա և ընտրել է Ֆոջեի համալսարանի Ֆիզիկական դաստիարակության բարձրագույն ինստիտուտը (ISEF) (Università degli Studi di Foggia) և 2006 թվականին ավարտել է իր երկրորդ բարձրագույն կրթությունը Վերոնայի համալսարանում, մասնագիտանում է հաշմանդամություն ունեցող անձանց սպորտին հարմարեցնելու գործում։ 2008 թվականին Աննեզեն ձգտում էր ընդլայնել իր դպրոցական փորձը մինչև ֆուտբոլի մարզչի դերակատարությունը՝ խառնելով GROW մարզչական մոդելը (նպատակների սահմանման և խնդիրների լուծման պարզ մեթոդ) մոտիվացիոն և հոգեբանական մեթոդների հետ։ 2013 թվականին Աննեզեն աշխատել է Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեում, նաև աշխատել է որպես ուսուցիչ Բարիում (2009—2012), որպես երկրորդ աստիճանի հրահանգիչ լողավազանում և որպես անձնական մարզիչ՝ շատ մարզադահլիճներում[1]։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննեզեն սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Ֆիդելիս Անդրիա 1928 երիտասարդական ֆուտբոլային ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ (2010—2012)։ Նա իտալական երրորդ դիվիզիոն 2012-13 Lega Pro Prima Divisione-ում հասել ի մինչև մարզչական շտաբի մակարդակին, որից հետո շարունակել է աշխատել 2013-14 Lega Pro Prima Divisione-ի «Ֆոջե Կալչիո» (Foggia Calcio) թիմում։

Դրանից հետո Աննեզեն սկսել է մարզել տարբեր երկրներում, ինչպիսիք են՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Հայաստանը, եղել է «Սալդուսի» և «Պայդե Լիննամեսսկոնդի» գլխավոր մարզիչը։

Նա եղել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մինչև 14, 15, 16, 17, 19 տարեկանների պատանեկան հավաքականների տեխնիկական և տակտիկական մարզիչը[2]։

2017 թվականի հունվարից մինչև մայիս նա եղել է Գանայի բարձրագույն դիվիզիոնի «Բեշեմ Յունայթեդի» մարզիչը, որը գլխավորել է CAF Կոնֆեդերացիայի գավաթի (Աֆրիկյան ֆուտբոլային ակումբների մրցաշար) նախնական փուլերի երկու հանդիպումների ընթացքում)[3]։ 2017 թվականի մայիսին դադարեցրել է համագործակցությունը «Բեչեմ Յունայթեդի» հետ[4]։

Աննեզեի ղեկավարությամբ «Բեչեմ Յունայթեդը» 2017 թվականին խաղացել է «Մ.Ս. Ալժիրի» դեմ Աֆրիկայի երկրորդ կարևորագույն ակումբային մրցաշարում Confederation of African Football (CAF):

2017 թվականի հուլիսի 25-ին Աննեզեն պայմանագիր է կնքել Պաղեստինի Պրեմիեր լիգայի «Ահլի Ալ-հալել» ակումբի հետ, որտեղ խաղում է պաղեստինյան ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը՝ Շադի Շաբանը, նա նաև խաղում է Պաղեստինի ազգային հավաքականում[5]։

2018 թվականի մարտի 24-ին Աննեզեն մեկ սեզոնային պայմանագիր կնքեց «Պ.Ս.Ի.Ս. Սեմարանգ» Ինդոնեզական ակումբի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alberto Annese, come Cosmi da insegnante di ginnastica ad allenatore: in Estonia | palloninfuga». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «حكاية مدرب اهلى الخليل الايطالى وسرة الصغير!». شبكة أطلس سبورت. 2017 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  3. Samuel A. Boakye-Buckman. «Vincenzo Alberto Annese Is New Head Coach Of Bechem United – Ghana Soccer News» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Bechem United coach says 'Nothing is impossible in football' ahead MC Alger trip». GhanaSoccernet. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. «المدرب: فينشينزو ألبيرتو». www.kooora.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Pelatih Baru PSIS Semarang Pernah Main di Liga Italia Seri A - Tribun Jateng». Tribun Jateng (ինդոնեզերեն). 2018 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]