Վիկտոր Միրզայանց
| Ծնվել է | մայիսի 9, 1946 |
|---|---|
| Ծննդավայր | Կուրգան Տյուբե, Տաջիկստան |
| Մահացել է | 1997[1]/1998[2] |
| Մահվան վայր | Մոսկվա, ՌԴ |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Գործունեության տարիներ | 1971-1993[3] |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | օպերատոր կինոռեժիսոր |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 1066061 |
Վիկտոր Հայկի Միրզայանց (մայիսի 9, 1946, Կուրգան Տյուբե, Տաջիկստան - 1997[1]/1998[2], Մոսկվա, ՌԴ), խորհրդային հայ օպերատոր, կինոռեժիսոր, Տաջիկստանի Լենինի անվան մրցանակի դափնեկիր (1980), Տաջիկստանի արվեստի վաստակավոր գործիչ (1989), ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ (1977)։ Պարգևատրվել է Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Միրզայանցը ծնվել է 1946 թվականին Կուրգան Տյուբեում։ 1971 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետը՝ Լեոնիդ Կոսմատովի արվեստանոցը[1]։
1965 թվականից աշխատել է Տաջիկֆիլմ ստուդիայում որպես կինոօպերատորի օգնական, իսկ 1971 թվականից՝ գեղարվեստական ֆիլմերի օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր։ Բազմիցս ընտրվել է Տաջիկստանի կինեմատոգրաֆիստների միության խորհրդի անդամ[2]։
1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Ռուսաստան, մահացել է Մոսկվա քաղաքում։
Փառատոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 21-րդ Համամիութենական կինոփառատոնի դիպլոմ «Քավում» (Искупление) ֆիլմի համար (1988, Բաքու)
- Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների 20-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմ «Քավում» (Искупление) ֆիլմի համար (1988, Տաշքենդ)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1993 | Եռանկյունու չորրորդ կողմը |
| 1987 | Քավում |
| 1985 | Ջուրա՝ որսորդը Մին Արխարից |
Օպերատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1982 | Եթե սիրում ես |
| 1981 | Խաղաղություն ձեր տանը |
| 1980 | Խայամի ռուբայիները |
| 1980 | Հանդիպում մահվան կիրճում |
| 1978 | Իսկ երջանկությունը մոտ է |
| 1977 | Թող վերադառնան ճայերը |
| 1976 | На крутизне |
| 1972 | Առա՛ջ, գվարդիականներ |
| 1972 | Փոթորիկ հովտում |
Փաստագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1982 | Գալլա |
| 1975 | Մենք ՊՏՈւ-ից ենք |
| 1975 | Իմ բրիգադը |
| 1974 | Մուալիմ |
| 1973 | Խոչընդոտների շարքը |
| 1970 | Կինո |
| 1969 | Լույսը |