Վիկտոր Կումկումաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վիկտոր Կումկումաջյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1926(1926-09-11)
ԾննդավայրԿրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 5, 2003(2003-08-05) (76 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և ուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1951)

Վիկտոր Արտավազդի Կումկումաջյան (սեպտեմբերի 11, 1926(1926-09-11), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 2003(2003-08-05), Երևան, Հայաստան), հայ բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1976

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1960-1962 թվականներին եղել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ օրգանների և հյուսվածքների պահածոյման լաբորատորիայի վարիչ, 1962-1978 թվականներին աշխատել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ (1985 թվականից՝ Ռուռուցքաբանության գիտական կենտրոն) քաղցկեղի փորձարարական քիմիաբուժության լաբորատորիայում, 1978-1990 թվականներին՝ փորձարարական ուռուցքաբանության բաժնի, 1990-2003 թվականներին՝ քաղցկեղածնության լաբորատորիայի վարիչ[1]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի վրա տարբեր քիմիական նյութերի քաղծկեղածնության և մուտագենության հարցերին։ Հետազոտել է չարորակ նորագոյացությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականության բարձրացման եղանակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005