Վիկտոր Թորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Թորն
Victor Thorn
 
Կուսակցություն՝ Liberal League?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և դատավոր
Ծննդյան օր հունվարի 31, 1844(1844-01-31)
Ծննդավայր Esch-sur-Alzette, Լյուքսեմբուրգ
Վախճանի օր սեպտեմբերի 15, 1930(1930-09-15) (86 տարեկանում)
Վախճանի վայր Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Գերեզման Cimetière Notre-Dame
Թաղված Cimetière Notre-Dame
Քաղաքացիություն Flag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ
 
Պարգևներ

Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Վիկտոր Թորն (հունվարի 31, 1844(1844-01-31), Esch-sur-Alzette, Լյուքսեմբուրգ - սեպտեմբերի 15, 1930(1930-09-15), Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ) [1], լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, Լյուքսեմբուրգի 11-րդ վարչապետ, ով պաշտոնավարել է մոտ մեկ տարի` 1916 թվականի փետրվարի 24-ից մինչև 1917 թվականի հունիսի 19-ը:

1885-ից մինչև 1888 թվականները եղել է Լյուքսեմբուրգի պետական խորհրդի անդամ[1]:

1888-ից մինչև 1892 թվականները եղել է Էյչենի նախարարության հանրային աշխատանքների գլխավոր տնօրեն (նախարար):

1915 թվականին եղել է Մոնենաստի նախարարության արդարադատության և հանրային աշխատանքների նախարար:

Վիկտոր Թորնը ձևավորել էր նոր կառավարություն, որտեղ ներկայացված էին երեք խոշոր կուսակցություններ: Հիմնական խնդիրն էր երկրի մատակարարման խնդիրների բարելավումը, որն ավելի էր դժվարանում պատերազմի պատճառով: Կառավարությունն սննդամթերքը ներմուծում էր բարձր գներով, որի արդյունքում զարգացավ սև շուկան և բերեց բնակչության շրջանում բողոքների աճի: 1917 թվականին Կարմիր հողեր տարածաշրջանում տեղի ունեցավ գործադուլ, որը ճնշվեց գերմանական բանակի կողմից:

1917 թվականի հունիսի 19-ից մինչև իր մահը, Թորնը մնաց Պետական խորհրդի նախագահ[1]: 1921-1927 թվականներին եղել է Միջնորդ դատարանի մշտական պալատի մշտական անդամ, որը գտնվում էր Հաագայում:

Մահացել է 1930 թվականին Լյուքսեմբուրգում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Thewes Guy (2011)։ Les gouvernements du Gand-Duché de Luxembourg depuis 1848 (French)։ Luxembourg City: Service Information et Presse։ էջեր 68–71։ ISBN 978-2-87999-212-9։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին։ Վերցված է 28 December 2015