Վիկտորյա Սվարովսկի
Վիկտորյա Սվարովսկի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | գերմ.՝ Victoria Swarovski |
Նաև հայտնի է որպես | Victoria S. |
Ծնվել է | օգոստոսի 16, 1993[1] (30 տարեկան) Ինսբրուք, Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և հեռուստահաղորդավարուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | RTL |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Կայք | victoriaswarovski.com |
Victoria Swarovski Վիքիպահեստում |
Վիկտորյա Սվարովսկի (գերմաներեն՝ Victoria Swarovski. օգոստոսի 16, 1993[1], Ինսբրուք, Ավստրիա), ավստրիացի փոփ երգչուհի, հեռուստահաղորդավարուհի և գործարարուհի։ Նա բազմամիլիարդանոց Swarovski կայսրության ժառանգորդուհին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյան Ալեքսանդրա և Փոլ Սվարովսկիների դուստրն է։ Մայրն աշխատում էր որպես լրագրող, իսկ հայրը ներկա է Սվարովսկի ընտանեկան ընկերությունում[2]։
Մանկուց երգել է մի քանի երգչախմբերում։ 2009 թվականին «Get gone» երգով հանդես է եկել Մարիո Բարթի հեռուստաշոուում։ 17 տարեկանում ձայնագրման պայմանագիր է կնքել Sony Music-ի հետ։ 2010 թվականի նոյեմբերին այնտեղ թողարկվել է նրա դեբյուտային «Մեկը միլիոնից» սինգլը[3]։ Վիկտորյայի կատարմամբ է հնչում «Մեզ համար տեղ կա» թեմատիկ երգը « Նարնիայի քրոնիկները. արշալույսի ճանապարհորդությունը» ֆիլմում:
Սվարովսկին իր կարիերայի առաջին տարիներին հանդես էր գալիս Վիկտորյա Ս. անունով։ Ներկայումս օգտագործում է իր իսկական անունը։ 2014 թվականին նա ռեփեր Prince Kay One-ի հետ թողարկեց «Beautiful» երգը։ 2016 թվականին նա հաղթեց RTL-ի «Let's Dance» պարային շոուի իններորդ եթերաշրջանում. նրա պարընկերն էր Էրիխ Կլանը։ 2016 թվականի սեպտեմբերին Դիտեր Բոլենի և Բրյուս Դառնելի հետ տեղ գրավեց RTL-ի «Das Supertalent» քասթինգ շոուի ժյուրիի կազմում[4]։
2010 թվականի վերջից Սվարովսկին հարաբերությունների մեջ էր անշարժ գույքի ասպարեզում ներդրումներ կատարող Վեռներ Մյուրցի հետ։ Զույգն ամուսնացել է 2017 թվականի մայիսի 20-ին[5] նրանք 2022 թվականին ամուսնալուծվեցին[6]
2018 թվականին Սվարովսկին փոխարինեց Սիլվի Մեյսին ՝ որպես «Let's Dance» շոուի տասնմեկերորդ եթերաշրջանի համահաղորդավարուհի[7]։
2021 թվականին Վիկտորյան հիմնադրել է Orimei Beauty բրենդը[8]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Quellen Singles =[9]
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010: One in a Million
- 2010: There’s a Place for Us
- 2011: Voyeur
- 2016: My Heart Is Your Heart
Մասնակցությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014: Beautiful (Prince Kay One-ի մասնակցությամբ)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2021: Das Traumschiff: Malediven/Thaa Atoll
- 2022: Sing – Die Show deines Lebens (Synchronstimme)[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Victoria S: Junge Kristall-Erbin will die Charts stürmen» (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «VICTORIA SWAROVSKI | Official Website» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Victoria ist die Neue beim Supertalent» (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Victoria Swarovski: Heimliche Hochzeit!», BUNTE.de (գերմաներեն), 2017 թ․ մայիսի 20, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին
- ↑ https://newsingermany.com/victoria-swarovski-separation-from-her-husband-werner-murz/
- ↑ «Kündigung am Telefon: RTL schmeißt Sylvie Meis bei "Let's dance" raus» (գերմաներեն). Focus Online. 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Orimei Beauty by Victoria Swarovski».
- ↑ Chartquellen: DE AT
- ↑ «"Sing 2": Das sind die deutschen Synchronsprecher». myofb.de (գերմաներեն). 2021-09-27. Վերցված է 2022-01-07-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա Սվարովսկու կայքէջը
- Վիկտորյա Սվարովսկին Gala.de-ում
- Վիկտորյա Սվարովսկին RTL.de-ում
- Վիկտորյա Սվարովսկին Web.de-ում
- Վիկտորյա Սվարովսկի at IMDb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Սվարովսկի» հոդվածին։ |
|