Վիկտորիա աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկտորիա աշտարակ (այլ կիրառումներ)
Մշակութային
Վիկտորիա աշտարակ
անգլ.՝ Victoria Tower
Victoria Tower London April 2006 004.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Լոնդոն
Նախագծի հեղինակՕ. Ուելբի Նորթմոր
ՀիմնադիրՉարլզ Բերի
Շինարարության սկիզբ1843
Շինարարության վերջ1855
Կոորդինատներ: 51°29′54″ հս․ լ. 0°7′32″ ամ. ե. / 51.49833° հս․. լ. 0.12556° ավ. ե. / 51.49833; 0.12556

Վիկտորիա աշտարակ (անգլ.՝ Victoria Tower), աշտարակը գտնվում է Վեստմինստերյան պալատի հարավարևելյան անկյունում, Լոնդոն: Ինչպես և ամբողջ պալատը կառուցվել է նեոգոթիկ ճարտարապետական ոճով, ճարտարապետ Չարլզ Բերիի կողմից: Աշտարակը պալատի աշտարակներից ամենաբարձրն է, բարձրությունը — 98.45 մ (323 ֆուտ)[1], հայտնի է Էլիզաբեթի աշտարակը (Բիգ Բեն), որը Վիկտորիա աշտարակից ցածր է 2 մետրով: Իր կառուցման ժամանակ այն եղել է ամենաբարձր քառակուսի աշտարակը:

Աշտարակը կոչվել է այդպես, ի պատիվ Վիկտորիա թագուհու, որը 1843 թվականի դեկտեմբերի 22-ին դրել է հիմքի առաջին քարը, սակայն նախագծի համաձայն աշտարակը պետք է անվանվեր Թագավորական աշտարակ (անգլ.՝ The King's Tower): Աշտարակը ամբողջությամբ կառուցվել է 1860 թվականին: Աշտարակը կանգնեցվել է խորհրդարանի արխիվային փաստաթղթերի պահպանման համար: 1834 թվականի հրդեհի ժամանակ  այրվել էին բոլոր փաստաթղթերը, միևնույն ժամանակ Համայքային պալատի և Լորդերի պալատի փաստաթղթեր էին այրվել, փաստաթղթերի մի մասը պահված էր եղել Զարդերի պալատում և չէր այրվել:

Չարլզ Բերիի հետ համատեղ, աշտարակի նախագծմանը մասնակից է եղել Օ. Ուելբի Նորթմորը, որն էլ հենց եղել է հիմնական նախագծի հեղինակը: 14 հարկերից 12-ը զբաղեցնում են արխիվային Լորդերի պալատը և Միացյալ Թագավորության համայնքների պալատը: Փաստաթղթերի պահպանման և տեղի բերելավման համար տարվել են երկու խոշոր վերանորոգումներ, առաջինը 1948-1963 թվականներին և երկրորդը 2000—2004 թվականներին:

Նաև պալատում  է գտնվում Sovereign´s Entrance (Գերիշխանության մուտք) կոչվող շքամութքը, որտեղից խորհրդարան է մտնում թագավորը կամ թագուհին նիստերի բացման ժամանակ: Պալատում միապետի ժամանման ժամանակ դրոշաձողի վրա բարձրացնում են Royal Standard (Թագավորական ստանդարտ) — Բրիտանիայի թագավորի կամ թագուհու պաշտոնական դրոշը: Մնացած օրերին բարձրացնում են Union JackՄեծ Բրիտանիայի դրոշը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «http://web.archive.org/web/20161202130347/http://parliament.uk/documents/upload/G11.pdf/»։ web.archive.org (անգլերեն)։ Վերցված է 2017-07-03