Jump to content

Վիլլա Գրոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլա Գրոկ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակվիլլա, պատմական շենք-թանգարան, մասնագիտացված թանգարան և museum of a public entity?
Ստեղծում1930
Բացում1930
Երկիր Իտալիա[1]
ԲնակավայրԻմպերիա[1][2]
Հասցեvia Fanny Roncati Carli - Imperia[1][3], Via Fanny Roncati Carli 13, 18100 Imperia[2] և Via Fanny Roncati Carli, 18100 Imperia[4]
Պատկանում էԻմպերիա[3]
կայք
 Villa Grock (Imperia) Վիքիպահեստում

Վիլլա Գրոկը կառուցվել է Շարլ Ադրիեն Վետտախի կողմից (1880-1959), ով հայտնի էր որպես «Գրոկ» անունով աշխարհահռչակ ծաղրածու։ Ի սկզբանե կառույցը հայտնի էր որպես «Սպիտակ վիլլա»։ Այն գտնվում է Իմպերիայում՝ Օնեգլիա գյուղում և 20-րդ դարի առաջին կեսին Գրոկների ընտանիքի նստավայրն էր։

Գրոկը Իմպերիայում ծովին նայող բլրի վրա գնել էր մոտավորապես եռանկյունաձև հողատարածք, որի վրա 1927 թվականին կառուցել է ներկայիս վիլլան։ Գրոկը ինքն է նախագծել կալվածքի մեծ մասը։ Այսօր տունն ու այգին պատկանում են Իմպերիա գավառին։ Այգին բաց է հանրության համար 2006 թվականին վերանորոգումից հետո։ Այն բաղկացած է մեծ զբոսայգուց, որտեղ տեղակայված են կրկեսային և էզոթերիկ սիմվոլիզմով լի ոճական և դեկորատիվ կառույցներ, ինչպես նաև լճից՝ գեղեցիկ կամուրջով։ 2002 թվականին Վիլլան 1,5 միլիոն եվրոյով գնվել է Իմպերիա նահանգի կողմից և հանգամանորեն վերանորոգվել է։ Տնտեսական զարգացման նախարար ( ներկայումս՝ էկոնոմիկայի նախարար) Կլաուդիո Սկայոլայի նախաձեռնությամբ 2010 թվականի հունվարին «Վիլլա Գրոկը» բացվեց հանրության համար՝ որպես «Ծաղրածուների թանգարան»[5]։ Գույքի մեծ մասը հանված է վիլլայից և գտնվում է ծաղրածուի ընտանիքի մոտ[6]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունն ու այգիները կառուցված են նկարչի անձնական ճաշակով, հատուկ Ար-դեկո (Art Deco) ոճով, բայց ի ցույց են դրված նաև արևելյան և պատմական ազդեցությունները։

Այլ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Collabora a Wikimedia Commons Wikimedia Commons contiene immagini o altri file su Villa Grock
  • Villa_Grock [1]
  • Villa_Grock_southeast [2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]