Վիլեն Տոնիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլեն Տոնիկյան
Ի ծնեՎիլեն Արտակի Տոնիկյան
Ծնվել էապրիլի 10, 1926
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1951)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Վիլեն Արտակի Տոնիկյան (ապրիլի 10, 1926, Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։

Երաժիշտ Արտակ Տոնիկյանի որդին, ճարտարապետ Զորի Տոնիկյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951 թվականից աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1965 թվականից՝ արդհանգույցների բաժնի գլխավոր ճարտարապետ։ 1955 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1][2]։

Համահեղինակների հետ կազմել է՝

  • Հրազդան քաղաքի վարչահասարակական-մշակութային կենտրոնի մանրամասն (1989), նոր գլխավոր (1978-1980) հատակագծերը
  • Մասիս արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1964
  • Գագարին, Նուռնուս արդհանգույցների գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1965
  • Ջրվեժ արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, , 1966
  • Էջմիածին արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1972
  • Բալահովիտ արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1978
  • Չարենցավան արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1978
  • Հաղթանակ արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1985
  • Սպիտակ, Մայիսյան արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1989

Երևանում նախագծել և կառուցել է՝

  • «Կանազ» գործարանի բանավանը, 1950-1965
  • Մանկամսուր (1952, այժմ՝ մանկական հիվանդանոց)
  • Պրոֆիլակտորիում Նորքում (1957, այժմ՝ հյուրանոց)
  • Սարաջևի անվան երաժշտական դպրոցը, 1956
  • Քարի և սիլիկատների ինստիտուտի համալիրները, 1963-1968

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ տնտեսական նվաճումների բրոնզե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Тоникян Вилен Артакович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.